Խաղողի մարինադ հայկական ձևով, երբևէ փորձե՞լ եք. ով փորձել է, գիտի, որ դրանից համով բան չկա. ահա բաղադրատոմսը

Մարինացված խաղողը հետաքրքիր նախուտեստ է: Այն շատ հեշտ է պատրաստվում: Կան խաղողի մարինադ պատրաստելու տարբեր բաղարատոմսեր: Օրինակ, խաղողի մարինադ վրացական ձևով,  գյուղական ձևով բուսայուղով,  կիտրոնաթթվով,  սխտորով:

Առաջարկում ենք խաղողի մարինադ պատրաստել հայկական ձևով:

Բաղադրիչներ

  1. Խաղող – 1 կգ
  2. Քացախ – 200 մլ
  3. Ջուր – 100 մլ
  4. Աղ – 20 գ
  5. Շաքարավազ – 50 գ
  6. Մեղր – 50 գ
  7. Մեխակ – 5 հատ
  8. Կարդամոնի սերմ – 5 հատ

Պատրաստման եղանակը

  1. Բացի խաղողից մյուս բոլոր  բաղադրիչներից մարինադ եփել:
  2. Խաղողի հատիկները լավ լվանալ և շարել բանկայի մեջ:
  3. Վրան  լցնել մարինադը և փակել:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓