Խելացի կնոջ կողքին տղամարդն ավելի երկար է ապրում, ահա թե ինչու

Տղանե՛ր, սիրեք ոչ թե  գեղեցիկ, այլ խելացի աղջիկներին:

Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե տղամարդը ցանկանում է երկար և առողջ ապրել, ապա պետք է ամուսնանա խելացի կնոջ հետ:

Դա  կօգնի խուսափել թուլամտությունից, քանի որ խելացի կնոջ հետ ամուսնությունը  կօգնի տղամարդուն անընդհատ զարգանալ:

Սակայն, պետք է նշել, որ խելքը  չի հանդիսանում երջանիկ հարաբերությունների միակ չափանիշը: Կարևոր դեր է խաղում համատեղելիությունը:

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել բնավորությանը,  ճանաչել  նրա թույլ և ուժեղ կողմերը:

Խելացի կինը  ոչ թե մեղադրում է տղամարդուն, այլ օգնում է տղամարդուն լուծել ընտանիքի առջև ծառացած խնդիրները, սատար է կանգնում նրան:

Խելացի կնոջ ընտանիքում միշտ խաղաղություն է տիրում, նա կարողանում է  հմտորեն քողարկել ամուսնու  թերությունները:

Խելացի կինը կարողանում է ժամանակին լռել,  ժամանակին խոսել:

Նյութը հրապարակման պատրաստեց   Goodinfo -ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓