Խելացի մարդը սիրում է սովորել, իսկ հիմարը` սովորեցնել. մտքեր Չեխովից, որ արժե կարդալ

1. Կնոջ հետ Փարիզ մեկնելը նույնն է, թե Տուլա մեկնելիս ինքնաեռ տանես քեզ հետ:

2. Կան մարդիկ, որ միշտ միայն խելացի մտքեր են հայտնում, բայց զգում ես, որ նրանք հիմար են:

3. Համալսարանը զարգացնում է բոլոր ունակությունները, այդ թվում` հիմարությունը:

4. Ասում են` վերջիվերջո արդարությունը կհաստատվի, սակայն դա ճշմարտություն չէ:

5. Ամեն ինչ հասկանում և ամեն ինչ գիտեն միայն հիմարներն ու խաբեբաները:

6. Մի ցավը միշտ թեթևացնում է մյուս վիշտը: Կանգնեք կատվի պոչին, որի ատամն է ցավում, նրա ցավը կանցնի:

7. Եթե ուզում եք քիչ ժամանակ ունենալ, ոչինչ մի արեք:

8. Ոչ ոք չի ցանկանում մեր մեջ սովորական մարդ տեսնել:

9. Եթե հիվանդության բուժման համար չափազանց շատ միջոցներ են պետք, ուրեմն այն անբուժելի է:

10. Պետք չէ մարդկանց խանգարել խելագարվել:

11. «Ցինիկը» հունական բառ է, որը քո լեզվով թարգմանելիս նշանակում է խոզ, որը ցանկանում է, որ ողջ աշխարհն իմանա իր խոզ լինելու մասին:

12. «Գտիր ինքդ քեզ». սա շատ լավ խորհուրդ է, ցավալի է, որ մեր նախնիները չեն սովորեցրել այդ խորհուրդը կիրառելու եղանակը:

13. Մարդկանցից հեռանալը ինքնասպանություն է:

14. Խելացի մարդը սիրում է սովորել, իսկ հիմարը` սովորեցնել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓