Ներելու կարողությունը ուժեղների հատկանիշ է. Թույլերը չեն ներում… մտքեր Մահաթմա Գանդիից, որոնք պետք է յուրաքանչյուրը կարդա

  • Բռնությամբ նվաճած հաղթանակը հավասարազոր է պարտության, և ժամանակավոր է:
  • Ես իմ երկրի համար ազատություն եմ ուզում, որ մյուս երկրները կարողանան մեր անկախությունից ինչ-որ բան սովորել:
  • Ես միայն մի բռնակալ գիտեմ. խղճի ցածր ձայնը:
  • Սկզբում նրանք քեզ չեն նկատում, ապա ծիծաղում են քո վրա, այնուհետև կռվում են քո դեմ: Իսկ հետո դու հաղթում ես:

  • Առանց ուրախության ծառայելը չի օգնում ո՛չ նրան, ով ծառայում է, ոչ էլ նրան, ում ծառայում են:
  • Աստված կրոն չունի:
  • Ներելու կարողությունը ուժեղների հատկանիշ է: Թույլերը չեն ներում:
  • Թուլամորթը չի կարող սեր տածել, դա խիզախների առավելությունն է:
  • Ամենախիստ քննադատության իրավունք ունի միայն նա, ով բոլորին ապացուցել է իր անսահման սերը:
  • Բաց տարաձայնությունները հաճախ առաջադիմության նշան են:

  • Նպատակ գտի՛ր, միջոցները կգտնվեն:
  • Մենք ինքներս պիտի լինենք այն փոփոխությունները, որ ուզում ենք տեսնել աշխարհում:
  • Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը չի կարողանում տիրապետել իր լեզվին:
  • Եթե դու հակառակոդի ես հանդիպել, հաղթի՛ր նրան սիրով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓