«Խնդրում եմ աղոթեք մեզ համար, որ իմ որդին շուտ կազդուրվի»,- աղաչում է 6-րդ հարկից ընկած երեխայի մայրը

Օրեր առաջ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5-ամյա փոքրիկի կյանքը հաջողվեց փրկել: Նրան հիվանդանոց էին տեղափոխել ծանր, բազմաթիվ վնասվածքներով, գլխի, ողնաշարի լուրջ վնասումներով, ծայրահեղ վատ վիճակում: Նրա կյանքին վտանգ էր սպառնում:

Բժիշկների  ջանքերի շնորհիվ փոքրիկ Արվինն արդեն շնչում է ինքնուրույնաբար, արդեն կարողացել է խոսել ծնողների հետ:

Փոքրիկ Արվինը իրանահայ հոր ու իրանցի մոր հետ առաջին անգամ նախնիների հայրենիք էր եկել Միացյալ Նահանգներից, եկել էր հանգստանալու նպատակով:

Դեպքը պատահել էր հենց առաջին օրը:

«Ես այս քաղաքում առաջին անգամ եմ, և սա իմ առաջին փորձությունն է: Հենց առաջին օրն այս դեպքը պատահեց մեր երեխային, նա ընկավ և այդ ժամանակ ես ինքս ինձ ասացի. «Աստված իմ, ես օտար քաղաքում եմ, ես չեմ ճանաչում ոչ ոքի, ես հուսահատ եմ, իմ որդին մահանում է, ես չգիտեմ ինչ անեմ»,- հուսահատված պատմում է մայրը:

Օտար թվացող քաղաքը մեկ օրում դարձավ հարազատ: Դժվարության մեջ հայտնվելու հենց առաջին իսկ վայրկյաններից Վիքսոմների ընտանիքն զգաց Երևանի ու երևանցիների ջերմությունն ու հոգատարությունը: Փոքրիկի բուժման ողջ ծախսն հոգացել  էր Երևանի քաղաքապետարանը:

Փոքրիկի վիճակն այսօր դեռ գնահատվում է ծանր, բայց՝ կայուն: Տղան բժիշկների խիստ հսկողության ներքո է:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓