Խոզի միսը վրացական ձևով, սրա պես ուտեստ դեռևս փորձած չեք լինի. միսն այնքան համեղ, փափուկ, հյութալի է ստացվում, որ հալչում է բերանում

Սա իրոք անմահական ուտեստ է: Հարմար է և՛ սովորական ընթրիքի համար, և՛ մեծ հավաքույթների համար: Սա նման է խորովածին, սակայն միսը ավելի փափուկ ու հյութեղ է ստացվում այս տարբերակով:

Ձեզ պետք կգա

  • խոզի միս — 1 կգ
  • մեղր — 2 ճ գդ
  • կիտրոն — 0,5 հատ
  • թթվասեր — 1 ճ գդ
  • համեմունքներ և կանաչի՝ խմելի-սունելի, սամիթ, մաղադանոս, ռեհան՝ ըստ ցանկության:
  • աղ՝ ըստ ճաշակի
  • սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Կտրատել միսը միջին չափի կտորներով, վրան լցնել կտրատած կանաչին և կես կիտրոնի հյութը:
  2. Զանգվածը լավ խառնել, ավելացնել մեղրը, համեմունքները, աղը: Դնել սառնարան 2–3 ժամով:
  3. Հանել միսը, վրան թթվասեր ավելացնել և լավ խառնել:
  4. Դնել ջեռոց 180 աստիճանի տակ և եփել 50–60 րոպե:

Բարի ախորժակ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓