Խոյեր, օրվա առաջին կեսը հաջող կլինի. դեկտեմբերի 23-ի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Այն հարմար է նոր գործերի, ինչպես նաև երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող զբաղմունքների համար: Խուսափեք միապաղաղությունից ու ձանձրույթից: Այսօր հենց դրանք ձեզ համար վտանգավոր կլինեն: Օգտակար կլինի սովորելը, նույնիսկ այնպիսի մի բան, որը հիմա լրիվ անօգուտ է թվում: Այդ գիտելիքները, որքան էլ տարօրինակ է, հետո պետք են գալու:

Հնարավոր են հաճելի ծանոթություններ, անսովոր ու հիշարժան հանդիպումներ: Օրվա երկրորդ կեսին հավանական են թյուրիմացություններ, խնդիրներ, ինչպես նաև բարդ առաջադրանքներ, որոնք անհապաղ լուծում կպահանջեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ գայթակղություններ կբերի, որոնց դիմակայելը հեշտ չի լինի: Կհավատաք նրան, ինչին կուզենաք հավատալ, իսկ տհաճ փաստերի վրա պարզապես աչք կփակեք: Մարդիկ, ովքեր նախկինում աջակցում էին ձեզ, կփոխեն իրենց տեսակետը և նրանց հետ շփումները կդժվարանան:

Այսօր սովորականի նման կշռադատող ու հանգիստ չեք լինի: Հույզերն ուժեղ կլինեն և կտրվեք դրանց ազդեցությանը: Ցանկալի չէ ֆինանսների հետ կապված կարևոր որոշում ընդունել, հատկապես եթե խոսքը խոշոր գումարի մասին է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է: Հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, իսկ դա լուրջ սխալների պատճառ կդառնա: Մի կապվեք պարտավորություններով, հատկապես եթե գործը կապված է այն մարդկանց հետ, որոնց հետ կուզենայիք լավ հարաբերություններ պահպանել: Սովորականից ավելի դժվար կտրվի ընթացիկ խնդիրների լուծումը: Երբեմն պարզապես չեք կարողանա ինքներդ ձեզ ստիպել զբաղվել դրանցով:

Մի տրվեք ամեն ինչ հետաձգելու գայթակղությանը, եթե ուզում եք հաջողության հասնել: Ճիշտ մոտեցման դեպքում կարող եք հիանալի արդյունքների հասնել, նույնիսկ եթե աստղերը չաջակցեն ձեզ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Շատ բաներում հաջողության կհասնեք, ընդ որում՝ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի, բավական է անեք այն, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Հնարավոր են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ, համախոհներ գտնելու շանս կա: Բայց ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի, դժվարություններ կառաջանան ու կսկսեք հուզվել:

Երբեմն հույզերի ազդեցության տակ որոշումներ կընդունեք, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Ինչ-որ կարևոր քայլեր անելուց առաջ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց վստահում եք: Ինտուիցիայի հուշումները, ցավոք, ճիշտ չեն լինի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ ու հակասական օր է: Ոչ միանշանակ իրավիճակ կստեղծվի: Ինչքան էլ ջանքեր գործադրեք դրանից գլուխ հանելու համար, շատ բան անհասկանալի կմնա: Հաճախ ստիպված եք լինելու գործել՝ հույսը դնելով հաջողակ լինելու ու իրադարձությունների բարենպաստ ընթացքի վրա: Հազիվ թե կարողանաք նշանակալի հաջողությունների հասնել, բայց լուրջ խնդիրներից խուսափելու շանս կա:

Շատ օգտակար կլինեն նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը: Հիշեք այն հաղթանակների մասին, որոնց հաջողվել է հասնել: Դա կվերադարձնի ինքնավստահությունը, որը հիմա հաջողության հասնելու համար շատ կարևոր է:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինքնուրույն գործեք ու ոչ մեկից աջակցություն մի սպասեք; Այդպես հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ կլինեն: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը բարդ կլինի, բացի այդ, մարդիկ, որոնց ձեզ համախոհ եք համարում, կղեկավարվեն սեփական հետաքրքրություններով:

Հնարավոր է՝ ստիպված լինեք ինչ-որ միջոցառման կամ բազմամարդ հավաքի մասնակցել: Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել, քանի որ անհարմար իրավիճակում հայտնվելու վտանգ կա: Երեկոն անցկացրեք ամենամտերիմների հետ: Շփումները հաճելի կլինեն ու կհաջողվի զրուցել ամենակարևորի մասին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հոգեկան հավասարակշռությունը պահպանելը շատ բարդ կլինի: Տրամադրությունը հաճախ կփոխվի և ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու: Ձեզ կարող են նյարդայնացնել մարդիկ, որոնց հետ առաջ շատ լավ լեզու էիք գտնում: Վեճերն ու երկար քննարկումները կխանգարեն ավարտին հասցնել սկսած գործերը: Բոլոր դեպքերում կփորձեք ամեն ինչ հաղթահարել և հաջողությունների կհասնեք, բայց ամենը մեծ ջանքեր է պահանջելու:

Օրվա երկրորդ կեսին զբաղվեք թեթև գործերով, որոնք ձեզ հաճույք են պատճառում: Այդ ժամանակը հարմար է հին նախասիրության մասին հիշելու համար: Գերհոգնածության հետևանքով չի բացառվում վատանա ինքնազգացողությունը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հակասական օր է: Կձգտեք հնարավորինս արագ հասնել դրված նպատակներին, բայց դա ձեզ մոտ միշտ չի ստացվի: Դրա հետ մեկտեղ ամենափոքր անհաջողությունն էլ բավական կլինի, որ սկսեք կասկածել ձեր ուժերին ու հուզվել: Ամենատպավորվող Կարիճները կարող են ընդհանրապես հրաժարվել մտածածից:

Բայց եթե չնահանջեք, ապա լավ արդյունքների կհասնեք: Հաջողությունը հատկապես հավանական է այնտեղ, որտեղ կազմակերպվածություն, կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն է պահանջվում: Ստեղծագործական կյանքում պարտություն կկրեք միայն նրա համար, որ չեք հավատա ձեր ուժերին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գիտեք, թե որ գործերն են ուշադրության կարիք զգում և կուզենայիք դրանց վրա կենտրոնանալ, բայց դա ձեզ միշտ չի հաջողվի: Շատ հաճախ ձեզ կշեղեն հարցերով, օգնության խնդրանքներով ու անտեղի խորհուրդներով: Իսկ դա կնյարդայնացնի:

Դուք, իհարկե, կփորձեք հանգստություն պահպանել, բայց երբեմն հույզերը կառավարելը հեշտ չի լինի: Նման պահերին հավանական են լուրջ վեճեր, կարող եք վիրավորել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հին գաղափարներին վերադառնալը, որոնք երկար ժամանակ չիրագործված էին մնացել: Հավանական է՝ այս անգամ կարողանաք կյանքի կոչել մտածածը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ, հետաքրքիր, հագեցած ու արդյունավետ օր է: Ձեզ մոտ կստացվի այն ամենը, ինչ կստանձնեք: Ձեզանից միայն ստեղծագործական մոտեցում ու հաստատակամություն է պահանջվում սկսածն ավարտին հասցնելու համար: Կարող եք վերադառնալ հին պլաններին: Ընկերները հաճույքով կօգնեն կյանքի կոչել դրանք:

Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան ու վառ հույզեր կպարգևեն: Հին սխալներն ուղղելու, վերջին շրջանում հանգիստ չտվող իրավիճակը փոխելու հնարավորություն կունենաք: Օրվա վերջին ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Շուտով կկարողանաք մտածածը կյանքի կոչել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր շատ բան սովորականից դժվար կտրվի: Բայց այս ամենը ձեզ չի վշտացնի ու չի վախեցնի: Հակառակը՝ ինչքան շատ խոչընդոտներ առաջանան, այնքան մեծ ոգևորությամբ կփորձեք հաղթահարել դրանք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ ու նրանցից ինչ-որ բան կսովորեք:

Նշանի որոշ ներկայացուցիչներ համախոհներ կգտնեն, ովքեր ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Շրջապատի հետ շփումներին վերաբերող ամեն հարցում հույսը կարող եք դնել ինտուիցիայի վրա: Այն ձեզ հուսախաբ չի անի նույնիսկ ամենադժվար պահերին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ սովորականից հաճախ կքննադատեն: Դրան հանգիստ վերաբերվել չի ստացվի: Ինչքան սուր արձագանքեք ձեր հասցեին հնչող նկատողություններին, այնքան ավելի մեծ քննադատությունների կարժանանաք: Այնպես որ՝ աշխատեք վեճեր չհրահրել ու հարթել սուր անկյունները:

Օրը ավելի հարմար է ինքնուրույն աշխատանքի, քան համատեղ նախագծերին մասնակցության համար; Դժվար կլինի պարտականությունները կիսելն ու պայմանավորվելը, թե ով ինչի համար է պատասխանատվություն կրելու: Իսկ ահա հանգստանալ արժե հաճելի ընկերախմբում: Այդպես ավելի քիչ կտրվեք մռայլ մտքերին:

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Խոյեր, օրվա առաջին կեսը հաջող կլինի. դեկտեմբերի 23-ի աստղագուշակը