Ծեր իմաստունը մի քանի կարևոր խորհուրդ ունի ձեզ տալու. ինչն է պետք գաղտնի պահել շրջապատից, եթե ուզում եք երջանիկ լինել…

Ծեր իմաստունի այս մի քանի խորհրդին հետևելը ձեր կյանքն ավելի երջանիկ ու խաղաղ կդարձնի:

Այս կյանքում բոլորը սիրում են բաց մարդկանց, բայց եկեք ճիշտը խոսենք, արդյո՞ք նրանք բոլորը երջանիկ են, արդյո՞ք շրջապատը գնահատում է նրանք բացսիրտ լինելը ըստ արժանվույնս: Իհարկե՝ ոչ:

Ահա մի քանի բան, որ պետք է մնա միայն և միայն ձեր ներսում.

 

  1. Անձնական ծրագիր

Երբեք մի խոսեք ձեր ծրագրերից: Ծրագիրը պահեք ձեր մեջ այնքան ժամանակ, մինչև որ այն չիրականացնեք: Հիշեք, որքան շատ մարդ գիտի ձեր ծրագրերի մասին, այնքան քիչ է դրանց իրագործվելու հավանականությունը:

 

2. Բարեգործություն

Երբեք ոչ մեկի մի պատմեք, թե ինչ բարի գործ եք արել կամ անում, կամ պատրաստվում անել: Հիշեք, լավություն արա, ջուրը գցիր: Լավ գործերը ուրիշներին պատմելու, պարծենալու համար չեն, կարևորը Աստված տեսնում է, թե դուք ինչ բարի ու լավ գործ արեցիք, իսկ, թե մարդիկ կտեսնեն, կիմանան թե չեն իմանա, դա արդեն երկրորդական է:

 

3. Սահմանափակումներ

Եթե ինչ-որ ուխտ եք արել, պաս եք պահում կամ գիտակցաբար ձեզ սահմանափակում եք ինչ-որ բանում՝ ֆիզիկապես, հոգեպես մաքրվելու համար, ապա դա ևս պետք է ձեր մեջ մնա: Սա ևս պարծենալու, գլուխ գովալու համար չէ, այլապես ինքնամաքրում չի լինի, սահմանափակումն էլ անիմաստ կլինի:

 

4. Հոգևոր աշխարհ

Ձեր հոգևոր աշխարհը միայն ձեզ է պատկանում, դուք պետք է տարանջատեք, թե ինչով կիսվել մարդկանց հետ, ինչով՝ ոչ: Հոգևոր գիտելիքները ամեն մարդուն յուրովի են տրվում, անհատական ճանապարհ անցնելուց հետո: Դուք կարող եք կիսվել ձեր գիտելիքով, իսկ դիմացինը, որ դեռ չի հասել այդ մակարդակին կարող է ծաղրել ձեզ, չընդունել ոչինչ: Արդյունքում կվիրավորվի ձեր հոգին, և չեք հասկանա, թե ինչու, չէ՞ որ դուք ուղղակի լավ բան էիք ուզում անել: Պարզապես թողեք, թող դիմացինն ինքը անցնի իր ճանապարհը, ինքը հավաքի իր գիտելիքները:

 

5. Ընտանեկան խնդիրներ

Դուք կարող եք պատմել ձեր ընկերուհիներին, թե որքան վատն է ձեր ամուսինը, որքան եք դուք վիճում, սակայն մի օր դուք կկարգավորեք ձեր հարաբերությունները ամուսնու հետ, կհաշտվեք, իրար նախկինից էլ շատ կսիրեք, բայց ընկերուհիների աչքում նա միշտ ընկած կմնա: Ընտանիքը չորս պատ է, և խնդիրները այնտեղ պիտի ծագեն ու այնտեղ էլ իրենց լուծումը գտնեն:

 

7. Բամբասանք

Սա, թեևս, ամենավատ բանն է, որով մարդիկ ամեն օր կիսվում են իրար հետ՝ անիմաստ իրոնց կյանքից ժամանակ վատնելով: Մաքուր պահեք ձեր միտքը, բամբասող մարդու հոգում և տանը Աստված տեղ չունի, մտածեք այս մասին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓