Ծնողները պատրաստվում էին հրաժեշտ տալ իրենց փոքրիկին, սակայն, երբ բժիշկները ներխուժեցին հիվանդասենյակ, տեղի ունեցավ ամենաանսպասելին

Ընտանեկան տոների ընթացքում աղջիկը հանկարծ հիվանդացավ, սկսեց կորցնել մազերը: Լոնդոնի լավագույն հիվանդանոցներից մեկում բժիշկները հետազոտելուց հետո Բելլայի մոտ հայտնաբերել են ուղեղի որոշ անբավարարություններ: Ոչ մի լավ բան դա չէր կարող նշանակել:

Աղջկա վիճակը շարունակում էր վատանալ, կյանքը փրկելու համար նրան ստիպված էին միացնել սարքերին:
Բժշկական թեստերի համաձայն, երեխան տառապում էր վիտամին B12-ի պակասից: Բելլայի հազվագյուտ հիվանդությունը հանդիպում է 60.000-ից մեկ երեխայի մոտ, այդ պատճառով գրեթե անհնար էր բուժել: Բժիշկները ծնողներին տվել են հստակ պատկերացում, աղջիկը չի ապրի:

Ֆրանչեսկան եւ Լին վերջապես միասին որոշեցին անջատել իրենց սիրելի դստերը սարքերից, որպեսզի նա չապրի իր մնացած կյանքը հոգեվարքի մեջ: Այդ օրը ամբողջ ընտանիքը եւ մտերիմները հավաքվել էին հիվանդանոցում ` Բելլային հրաժեշտ տալու համար: Արցունքները աչքերին ծնողները համբուրում էին իրենց երեխային, պատրաստվում էին նրան ազատել հավերժական տառապանքից և ճանապարհել այլ աշխարհ:

Այս լուսանկարը պետք է լիներ փոքրիկ աղջկա մասին վերջին հիշողությունը: Սակայն Աստված այլ բան էր նախատեսել… Սարքերը անջատել փորձելուց առաջ բժիշկները նկատեցին աղջկա մոտ տարօրինակ փոփոխություններ՝ դեպի լավը: Դա արդեն այլ բան էր նշանակում…

Բժիշկների ինտենսիվ թերապիայից մի քանի շաբաթ անց Բելլան վերջապես վերադարձավ տուն: Հինգ ամիս հետո Բելլան ամբողջությամբ կազդուրված էր:

Այժմ երեխան երջանիկ ժպտում է, վազում եւ խաղում իր ընկերների հետ, եւ նրա մազերը աճել են:

Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo —ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓