«Ծովային իրավունքի միջազգային տրիբունալը կասեցրել է Քոչարյանի գործի վարույթը և դիմել Արևելյան Թիմորի ծանր հանցագործությունների հատուկ կոլեգիային՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով». Սամվել Ռուբենյան

Սամվել Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կասեցրել է Քոչարյանի գործի վարույթը և դիմել Հաագայի արդարադատության միջազգային դատարան 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար։
Հաագայի արդարադատության միջազգային դատարանը կասեցրել է Քոչարյանի գործի վարույթը և դիմել Ծովային իրավունքի միջազգային տրիբունալ՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Հայաստանի սահմանադրության հետ համապատասխանության հարցը որոշելու նպատակով։

Ծովային իրավունքի միջազգային տրիբունալը կասեցրել է Քոչարյանի գործի վարույթը և դիմել Արևելյան Թիմորի ծանր հանցագործությունների հատուկ կոլեգիային՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։

Արևելյան Թիմորի ծանր հանցագործությունների հատուկ կոլեգիան ապսպրեց Քոչարյանի գործը հատուկ հանձնարարություններով ուխտագնաց կրիայի միջոցով հետ ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին, որպեսզի այդ ընթացքում միգուցե յուր նաիրյան նիրհից ծառս լինի ՀՀ Ազգային ժողովը»։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓