Կաթնային այս աղանդերը հիանալի տարբերակ է երեխաներին ուրախացնելու համար, չնայած, որ նման աղանդերից չեն հրաժավում նաև մեծահասակները:
Բաղարիչներ
0,5 լիտր կեֆիր
1/3 բաժակ ոչ յուղալի թթվասեր
¼ կամ ½ բաժակ շաքարավազ
Վանիլին
Պատրաստման եղանակը
Ժելատինը թրջել քիչ քանակությամբ ջրի մեջ, այնուհետև երբ ուռչի դնել կրակին և տաքացնել անընդհատ խառնելով. Սակայն չեռացնել:
Իրար միացնել կեֆիրը, թթվասերը, շաքարավազը և հարել հարիչով մոտ 3 րոպե:
Շարունակելով հարել, ավելացնել սառած ժելատինը և հարել ևս 3 րոպե:
Այնուհետև ստացված զանգվածը լցնել փոքրիկ տարաների, կամ բաժակների մեջ և դնել դառնարան 2-4 ժամով:
Պատրաստի աղանդերը կարելի է զարդարել հատապտուղներով, շոկոլադի քերուկով, մանրացված ընկույզով:
Այս աղաները հատկապես օգտակար է այն երեխաներին, ովքեր հրաժարվում են կաթնամթերքից, որն այնքան օգտակար է երեխաներին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն