Կաղամբով աղցան տաք մարինադում, ուտելիս ուղղակի հնարավոր չէ կանգ առնել

Բաղադրիչների այս չփաբաժինը նախատեսված է 3 լիտրանոց բանկայի համար

Կաղամբ — 1 ոչ մեծ գլուխ

Գազար — 1 հատ

Սոխ – 1-2 հատ

Սխտոր- 3 ատամիկ

Բուլղարական կարմիր պղպեղ

Կանաչի ըստ ճաշակի

 

Մարինադի համար

Ջուր -1,5 լ

Քացախ 70%-անոց – 1 ճաշի գդալ

Աղ- 2 ճաշի գդալ

Բուսական յուղ – ½ բաժակ

Շաքարավազ – 4 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Կաղաբը բարակ կտրատել,  գազարը անցկացնել  խոշոր քերիչով,  սխտորը, սոխը, պղպեղը և կանաչին մանր կտրատել, բոլորը խառնել և լցնել բանկայի մեջ: Ջուրը եռացնել, ավելացնել աղը, բուսայուղ, շաքարավազը և քացախը:  Լցնել կաղամբի վրա և փակել պլաստիկե կափարիչով:

Թողնել մեկ օր,  այնուհետև պահել սառնարանում:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կաղամբով աղցան տաք մարինադում, ուտելիս ուղղակի հնարավոր չէ կանգ առնել