Կարիճներ, այսօր ձեր հմայքը շատերին կխենթացնի. օգոստոսի 7-ի աստղագուշակը

Խոյ

Շատ հարմար օր է ընկերների հետ շփման համար։ Վերջին ժամանակներս դուք շատ զբաղված եք ձեզ նման «ճոխություն» թույլ տալու համար։

Ցուլ

Այսօր ձեզ մի փոքր թեթևամիտ եք պահում, ձեր այդ պահվածքը խորթ է շրջապատին, տհաճ անակնկալներ մի մատուցեք նրանց։ Երկվորյակ Օրն այնքան էլ խոստւմնալից չէ, բավական պասիվ օր է լինելու, դուք կհասցնեք անգամ ձանձրանալ։

Երկվորյակ

Օրվա երկրորդ կեսին Երկվորյակներին խորհուրդ է տրվում ավելի ուշադիր վերաբերվել անձնական մարտավարության ընտրությանը: Պահը հաջող է համագործակցության, բայց ոչ բանակցությունների համար:

Խեցգետին

Ուշադիր եղեք, եթե ցանկանում եք ձեր անձնական կյանքում փոփոխություններ գրանցել։ Բաց մի թողեք հնարավորությունը։

Առյուծ

Օրը բավական հետաքրքիր կդասավորվի։ Ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես նախօրոք որոշել էիք։

Կույս

Օրը բավական լարված կլինի, բայց միևնույն ժամանակ՝ լի անակնկալներով։ Միանգամից մի քանի փոքրիկ նվերներ կստանաք, որոնք ձեզ շատ կուրախացնեն։

Կշեռք

Դուք ձեզ շատ եք գերագնահատում, դա ճիշտ մոտեցում չէ, շատ հնարավոր է շուտով ինչ-որ բանում ձախողվեք ու դա ձեզ շատ ցավ կպատճառի։

Կարիճ

Այսօր դուք կլինեք հակառակ սեռի ուշադրության կենտրոնում։ Դուք ձեր հմայքով կգրավեք շատերի սրտերը։

Աղեղնավոր

Այսօր դուք հիշողությունների գիրկը կընկնեք։ Այդ հիշողությունները ձեզ թախիծ կպատճառեն, բավական կտխրեցնեն։

Այծեղջյուր

Անձնական հարցերի համար բավական բարդ օր է սպասվում։ Հնարավոր է լարված խոսակցություն սիրելիի հետ։

Ջրհոս

Աշխատավայրում դուք շատ ծանրաբեռնված եք, բայց, միևնույն ժամանակ, ձեզ չգնահատված եք զգում։

Ձկներ

Զգույշ եղեք արտահայտած մտքերում, հնարավոր է դրանք շատ ուժգին ցավեցնեն դիմացինին, ու շրջապատը վատ կարծիք կազմի ձեր մասին։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓