Կարտոֆիլը՝ պանրով, սամիթով ու սխտորով. այսքան համեղ ուտեստ ես դեռ չէի համտեսել, փորձեք չեք փոշմանի

Կարտոֆիլով պատրաստվում են տարբեր ուտեստներ և դրանք բոլորն էլ անչափ համեղ են: Առաջարկում ենք  կարտոֆիլով ուտեստի նոր բաղադրատոմս: Այն  հիանալի խավարտ է և կարելի է մատուցել ինչպես տոնական սեղանին, այնպես էլ ընտանեկան  ջերմ մթնոլորտում ընթրիքին:

Այս համեղ ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է

  • 1կգ կարտոֆիլ
  • 50գ պինդ տեսակի պանիր
  • 30գ սերուցքային կարագ
  • 1ճ գդալ մայոնեզ
  • 1ճ գդալ մանր կտրատված սամիթ
  • Կես թեյի գդալ աղ
  •  1 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լավ լվանալ ու պատառաքաղով ծակծկել:

Եփել ջեռոցում 45 րոպեից մինչեւ 1 ժամ, 180 աստիճանի տակ:

Պանիրն անցկացնել քերիչով,  ավելացնել փափկած կարագը, ճզմած սխտորը, սամիթը, մայոնեզը և համունքները::

Ստացված զանգվածից գնդիկներ անել:

Կարտոֆիլը հանել ջեռոցից, թողնել սառչի:

Վրան կտրվածքներ անել:

Կտրվածքի մեջ դնել պանրային գնդիկը  և դնել ջեռոցը մի քանի րոպե, որպեսզի գնդիկը հալվի:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓