Կենդանակերպի ամենադավաճան նշանները

Աստղաբանության շնորհիվ հնարավոր է բացատրություն տալ ամեն ինչի. տղամարդու մարմնի էրոգեն գոտիներից մինչև դավաճանության հավանականություն:

Հայտնի ամսագրերից մեկը որոշել է չսահմանափակվել աստղաբանական տեսություններով և համեմատել դրանք ընթերցողուհիների անձնական փորձի հետ` հարցնելով «Դավաճանե՞լ է արդյոք ձեզ ձեր առյուծ, երկվորյակ կամ խեցգետին տղամարդը»:

Արդյունքում պարզվել է, որ հորոսկոպի ռոմանտիկ նշանների ներկայացուցիչները, ցավոք, ամենաանհավատարիմն են:

Խեցգետիններ

Առաջին ոչ պատվավոր հորիզոնականը գրավել են համեստ, նուրբ և ռոմանտիկ խեցգետինները: Ընթերցողուհիների 37%-ը նկատել է, որ իրենց խեցգետին սիրեցյալներն իրենց դավաճանել են: Աստղաբանական «միջինից բարձր» կանխատեսումը ավելի քան ճշգրիտ էր:

Խոյ

 

Ցավոք դավաճանների ցուցակը սրանով չի սահմանափակվում: Կանանց 36%-ը խոստովանել է, որ իրենց խոյ-սիրեցյալը դավաճանել է իրենց: Դե բոլորս էլ գիտենք, որ խոյերը գտնվում են կատարելության մշտական որոնումների մեջ, դա, սակայն, չի արդարացնում նրանց: Աստղաբանները խոյերին դրել են «դավաճանության հավանականությունը բարձր է» ախտորոշումը, որը կրկին համապատասխանում է իրականությանը:

Աղեղնավոր

Կանանց 36%-ը բախվել է նաև աղեղնավորների դավաճանության հետ, ում համար դա ձանձրույթի դեմ պայքարելու միակ փորձված մեթոդն է: Հավանաբար աղեղնավորների ընկերուհիները ձախողել են երբեք չլացող, չբողոքող, ոչինչ չհարցնող կատարյալ ընկերուհու դերը, ում այդքան փնտրում են կարիճները:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓