Կենդանակերպի ամենահամեստ նշանները, նրանց համար է ասված. «քաշով մեկ ոսկի են»

Մարդիկ տարբեր են, դժվար թե հնարավոր լինի գտնել երկու իրար լիովին նման մարդ: Սակայն Կենդանակերպի այս նշանների մարդկանց միավորում է մեկ ընդհանուր գիծը, նրանք չափազանց համեստ են, բայց այնքան արժանիքներ ունեն, որ կարող են կարող են  հպարտությամբ գլուխը միշտ վեր պահել:

Կույսեր

Համեստությունը Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների զարդն է: Կույսերն ունեն շատ առավելություններ, բայց երբեք չեն խոսում իրենց կողմից արված գործերի մասին:  Նրանք միշտ գնահատում են մարդկանց, թեկուզ նվազագույն դրական արարքը: Երբ գովասանքի խոսքեր են լսում, շիկնում են ու կարմրում:  Նրանք գերադասում են գործել, այլ ոչ թե խոսել: Կույսերն անշահախնդիր են և դրա հետ մեկտեղ չափազանց առատաձեռն: Մշտապես փորձում են կատարելագործվել: Նրանց համար կարևորը  առաջադրանքի կատարյալ կատարումն է: Ու երբեք չէք լսի որ Կույսերն ասեն. «Ես այս ինչ բանը արեցի», նրանք ասում են. «Մենք արեցինք»:

Ձկներ

Ձկները համեստության մարմնացում են: Նրանց ամեն մատից շնորհք է թափվում, նրանց ամեն օրը  հագեցած է բարի գործերով, բայց նրանք իրոք ձկան նման համր են, երբեք և ոչ ոք չի իմանան նրանց բարեգործությունների մասին:  Նրանք ուշադիր լսում են մարդկանց, ցավոտ չեն ընդունում քննադատությունը, եթե իհարկե դա  կառուցողական և ռացիոնալ քննադատություն է: Եթե նույնիսկ  համաձայն չեն, երբեք իրենց թույլ չեն տա ավելորդություն: Նրանք շատ լավ գիտակցում են իրենց  ուժեղ կողմերը,  բայց երբեք դրանց մասին չեն բարձրաձայնում:

Այծեղջյուր

Այծեղջյուրները համեստ են և զուսպ, քանի որ նրանց հատուկ է  ինքնակառավարումը,  հատկապես երբ խոսքը գնում է նրանց հաջողությունների և նվաճումների մասին; Նրանք զբաղված են գործով, նրանց  երբեք չեն գրավում պարգևները, շքանշանները,  նրանց երբեք «աստղայինը չի տանում», մինչդեռ իրավամբ  նրանք երկրի վրա քայլող աստղեր են:  Ունեն փայլուն ուղեղ, առողջ դատողություն,  մեծ հեղինակություն են  վայելում, և դրա հետ մեկտեղ աչքի են ընկնում համեստությամբ:

Ջրհոսներ

Ջրհոսներն օժտված են մարդկային գրեթե բոլոր առաքինություններով և դրա հետ մեկտեղ  շատ համեստ են, նրանց համար է ասված «համեստության տիպար» են,  նրանք կարծես ապրում ու շնչում են  շրջապատի մարդկանց  օգնելու, օգտակար լինելու համար, կարող են կենսականորեն կարևոր հարցեր լուծել, բայց երբ լսում են շնորհակալանքի խոսքեր, շատ պարզ ասում են. «Ինչ եմ արել որ, մեծ բան չէ»: Նրանք երբեք չեն խոսում իրենց հաղթանակների մասին, իրենց նվաճումների մասին: Նրանք գերադասում են միշտ ստվերում մնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կենդանակերպի ամենահամեստ նշանները, նրանց համար է ասված. «քաշով մեկ ոսկի են»