Կենդանակերպի նշաններ, ովքեր, չնայած իրենց անսահման բարությանը, բարդ ճակատագիր ունեն

  Կենդանակերպի ոչ բոլոր նշաններին է հեշտ կյանք տրված:  Կան նշաններ, որոնք ունեն բարդ ճակատագիր:

Խոյ։

Խոյերին բաժին է ընկել բարդ կյանք: Նրանք չափազանցնում են աննշան խնդիրները, որոնց լուծման տարբերակները պարզ չեն տեսնում։  Մտերիմներն ու հարազատները  անմիջապես օգնության  ձեռք չեն մեկնում, քանի որ նախորդ անգամը բախվել են Խոյերի անկառավարելի ագրեսիային։

Խոյերը տանել չեն կարողանում, երբ իրենց հակառակվում են: Խոյերը երբեք չեն ընդունում, որ սխալ են, մշտապես ձգտում են ինքնահաստատվել։ Խոյերը պետք է սովորեն համբերատար լինել և խնդիրները սառը գլխով լուծել:

 

Խեցգետին։

Խեցգետիններին հատուկ է  ավելորդ զգուշավորությունն ու հակվածությունը երազկոտության։ Խեցգետինները բազմաթիվ դրական հատկություններ և հարուստ կենսափորձ ունեն, բայց դա հաճախ օգտագործում են ոչ թե զարգացման և բարձունքների հասնելու, այլ վտանգներից թաքնվելու համար։  Խեցգետինները հակված են խորը հոռետեսական վերլուծության, իսկ «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» սկզբունքը միշտ խանգարելու է կյանքում երջանկության հասնելուն։ Հարկավոր է հստակ նպատակներ դնել, ակտիվ գործողություններ ծավելել և առաջ շարժվել՝ առանց տեղավորվելու հարմարավետ և անվտանգ պատյանի տակ։ Այն, իհարկե, կպաշտպանի ոչ միայն խնդիրներից, այլև կյանքից։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓