Կենդանակերպի պրոֆեսիոնալ ստախոսները, այդ հարցում նրանց հավասարը չկա. ահա, թե ովքեր են նրանք

Մարդիկ բաժանվում են երկու խմբի, նրանք, ովքեր հավատում են  աստղերին և նրանք, ովքեր չեն հավատում: Աստղաբանները պնդում են, որ այդ ոլորտի գիտելիքները օգտակար են բոլորի համար: Հավանաբար շատերը կհամաձայնվեն, որ կենդանակերպի այս նշանները ստախոսության մեջ  իրենց հավասարը չունեն, չնայած, որ չկա մարդ, որ կյանքում գոնե մեկ անգամ ստած չլինի;

Կարիճ

Կարիճները   իրավիճակը հսկողության տակ պահելու  իրենց եսասիրական մղումներում շատ հեռու են գնում: Նրանք նկատում են ամեն ինչ և դա թույլ  է տալիս նրանց վարպետորեն ստել՝  ժպտալով և շատ բարի հայացքով: Սակայն նրանք շատ ծանր են տանում, երբ իրենց են խաբում, խաբված լինելը Կարիճի համար ամենածանր հարվածներից է և Կարիճը կպատասխանի տասնապատիկ ավել ստով:

 

Երկվորյակներ

Երկվորյակների սուտը մազոխիզմի մի տեսակ է, քանի որ նրանք ավելի շատ են տուժում իրենց իսկ ստերից:   Նրանք իրականում այնքան են ստում, որ խճճվում են  իրականության և իրենց ստերի միջև:  Իրականում, Երկվորյակները աշխարհը չեն տեսնում ինչպիսին որ կա և որպես հետևանք կեղծ եզրահանգումներ են անում:  Սակայն նրանց սուտը պետք չէ սրտին մոտ ընդունել,  նրանց սուտն անվնաս է:

Խոյ

Խոյերը հաճախ են ստում և չեն  մտածում  իրենց ստի հետևանքների մասին: Խոյերը իշխող մարդիկ են, ովքեր պատրաստ են ամենամեծ ստին իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար, նրանք ընդհանարպես շատ դաժան են իրենց նպատակին հասնելու ճանապարհին: Նրանք ընտրում են այնպիսի մարկանց, ովքեր չեն կարողանում մերժել: Խոյի նշանի տակ ծնվածները ծնվել են ղեկավար լինելու համար, այդ իսկ պատճառով նրանք միշտ և ամեն ինչում իրավացի են, նրանք բոլորին կարողանում են համոզել իրենց արդարացի լինելու մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓