Կենդանակերպի 3 նշան, ովքեր, ցավոք, ընկերություն անել չգիտեն

Առյուծ

Առյուծի նշանի ներկայացուցիչները շատ լավ որակներ ունեն, որոնց համար նրանց հարգում ու գնահատում են շրջապատի մարդիկ։ Բայց բոլոր այդ լավ գծերը փշրվում են այդ մարդու փառասիրությանը հանդիպելիս։ Առյուծները տառապում են մեծամտության մոլուցքից։ Թագակիր այս անձինք վստահ են, որ շրջապատողներն իրենց ձեռքերի վրա պետք է տանեն, հիանան իրենց տաղանդներով ու ամեն կերպ փառաբանեն։

Դրա համար էլ Առյուծն ընկերություն չի անի մի մարդու հետ, ով համարում է, որ ինքը հավասար է նրան։ Տվյալ նշանի ներկայացուցիչն իրեն շրջապատում է շողոքորթներով, բայց այդ հարաբերություններն ընկերություն դժվար է անվանել։

Կարիճ

Տվյալ նշանի ներկայացուցիչներն առանձնանում են բարդ բնավորությամբ։ Կարիճներն անհանդուրժող են ուրիշի թուլությունների հանդեպ ու կարող են ծիծաղել մի մարդու վրա, ով նրանց զիջում է որոշակի որակներով։ Կոպիտ ու բառերի մեջ խտրականություն չդնող այս մարդիկ վանում են մարդկանց՝ նրանցից խլելով մտերմանալու որևէ ցանկություն։ Միևնույն ժամանակ՝ շփվելով Կարիճների հետ, շատերը զարմանում են, թե որքան հարուստ կապեր նա ունի ու ինչ լայն շրջապատ։ Տպավորություն է ստեղծվում, որ ամենավիճելի բնավորությամբ հանդերձ՝ Կարիճն իսկապես կարողանում է ընկերություն անել։ Սակայն իրականում դա այդպես չէ։ Կարիճն օժտված է իրական կախարդանքով ու առանց ջանքեր գործադրելու՝ կարողանում է դեպի իրեն ձգել մարդկանց, ում կարող է օգտագործել սեփական շահերի համար։

Խոյ

Բարդ բնավորության տեր Խոյերն ամեն օր փոխգործակցում են բազմաթիվ մարդկանց հետ, բայց ընկերական հարաբերություններ ծայրահեղորեն քիչ են հաստատում։ Այդպիսի բռնկուն բնավորություն ունեցող մարդու համար, ով տաքացած ժամանակ կարող է վիրավորել անգամ իր հարազատ մարդուն, շատ դժվար է իր կողքին ընկերներ պահել։

Բացի դրանից, Խոյը մաքսիմալիստ է, ով ամեն ինչում պետք է առաջինը լինի, և ում ամեն բան ամենաշատն է պետք։ Դրա համար էլ, երբ բախվում են Խոյի և նրա ընկերոջ շահերը, տվյալ նշանի եսակենտրոն ներկայացուցիչը մի կողմ կհրի նույնիսկ ընկերներին՝ միայն առաջինը լինելու համար։ Իսկ եթե ընկերները պետք է շահույթ կիսեն, Խոյն իրեն կվերցնի ամենայուղալի պատառը։

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓