Կիսվում եմ անչափ համեղ կիտրոնով կեքսի բաղադրատոմսով, հիանալի տարբերակ է ընտանիքին թեյի սեղանի շուրջ հավաքելու համար

Բաղադրիչներ

2 բաժակ ալյուր

3 հատ ձու

 Կարագ 200 գ

 Շաքարի փոշի 150 գ

Վանիլին

Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

Կիտրոնի կեղև  1 թեյի գդալ

 Փխրեցուցիչ 2 թեյի գդալ

 Աղ ¼ թեյի գդալ

Պատրաստման եղանակը

 Կարագը լավ հարել մինչև սպիտակի, ավելացնել շաքարի փոշին, լավ հարել ավելացնել աղը, վանիլինը, կիտրոնի հյութը և կեղևը, այնուհետև ավելացնել փխրեցուցիչը և ալյուրը: Լավ խառնել:

Կաղապարի ներքին պատերը յուղապատել և լցնել  խմորը:

Թխել 50 րոպե  180 աստիճանի տակ, պատրաստ լինելը ստուգել ատամի չոփիկի օգնությամբ:

Վրան կարելի է լցնել գլազուր, կամ ցանել շաքարի փոշի: 

Նյութը հրապարակման պատրաստեց  Goodinfo-ն     

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓