Կիսվում եմ իմ հայտնաբերած հանճարեղ հնարով, որի օգնությամբ իմ զուգագուլպաները կաշվից էլ ամուր են դառնում, չկորցնելով իրենց նրբագեղությունը

Յուրաքարչյուր կին գիտի, թե զուգագուլպան ինչ տհաճ անակնկալ կարող է մատուցել, այն կարող է պառվել ամենաանհարմար պահին, օրինակ, երբ դուք հանկարծ աշխատանքի գնալիս նկատում եք, որ զուգագուլպան պատռվել է, կամ հյուր եք գնում, հասել եք դռան մոտ ու հանկարծ նկատում եք, որ պատռվել է:

Միևնույնն է, որքան էլ թանկարժեք զուգագուլպաներ արտադրողները գովազդում են իրենց ապրանքը, ասելով, որ այն չի պատռվում, դա ամենևին էլ այդպես չէ:

Այս հնարի օգնությամբ զուգագուլպան երկար կծառայի, հնարավոր է մի ողջ սեզոն, դուք երկրորդի կարիքը չունենաք:

Առաջին հայացքից, այն անհեթեթ է թվում, բայց իրականում այն փրկություն է: Գնելով նոր զուգագուլպա պետք է ընդամենը այն սառեցնել, այո՛, այո՛, թողել սառցախցիկում մի քանի ժամ: Կարելի է նախօրոք թրջել: Այնուհետև հանել սառցախցիկից և չորացնել:

Բացատրությունը հետևյալն է, սառեցումը ամրացնում է գործվածքը, որից հետո դրանք ավելի ամուր են դառնում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓