Կիսվում եմ տատիկիս անմահական հալվայի բաղադրատոմսով, երեխաներս պաշտում են

Տնական համեղ հալվա պատրաստելու համար առանձնահատուկ խոհարակական հմտություններ չեն պահանջվում: Տատիկս միշտ ասում էր, որ ցանկացած ուտեստ համեղ է ստացվում, երբ պատրաստում ես սիրով: Եկեք սիրով պատրաստենք այս համեղ գյուղական հալվան: Համտեսողները ձեզ կուղղեն գոհունակ ու հիացմունքով լի հայացքը:

Փորձեք այս բաղադրատոմսով պատրաստել, հիանալի է ստացվում:

Ահս համեղ հալվան պատրաստելու համար կպահանջվող բաղադրիչներն են.

  • ✓ 2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ
  • ✓ 1,5 ալյուր
  • ✓ 1 բաժակ շաքարավազ
  • ✓ 0,5 բաժակ ջուր
  • ✓ 150 մլ արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակը

Կեղևազրկված արևածաղկի սերմերը բովել և անցկացնել մսաղացով: Ալյուրը բովել չոր թավայի մեջ, այնպես որ ձեռք բերի բաց ոսկեգույն երանգ: 2 բաղադրիչներն իրար միացնել:

Ջրով և շաքարավազով պատրաստել օշարակ՝ եփելով 10 րոպե (սկսած եռալուց): Օշարակը պետք է լինի միջին թանձրության, ոչ շատ ջրիկ, ոչ էլ թանձր: Այժմ խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով:

Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնել ցանկացած տարայի  հատուկ նախատեսված կաղապարի մեջ, ծածկել պոիէթիլենային թաղանթով և լավ հավասարեցնել: Վրան դնել որևէ ծանրություն, որ սեղմվի:

Անուշ լինի

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓