Կիտրոնով սուրճ ռոմանո, ոչ միայն հաճելի է, այլ նաև օգտակար

Կիտրոնով սուրճը օգտակար է ցածր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց, ինչպես նաև քրոնիկական միգրենով տառապողների համար: Կիտրոնի առկայության հետևանքով սուրճի ազեցությունը մեղմանում է:

Կիտրոնով սուրճը օգտակար է նաև նրանց համար, ովքեր շատ են աշխատում և քիչ են քնում, բնականաբար նրանց չի բավարարում կենսական էներգիան և կիտրոնով սուրճը իսկական պարգև է նրանց համար: Որպեսզի ռոմանո սուրճը  արդյունավետ կերպով ազդի, պետք է խմել վաղ առավոտյան, նախաճաշից 40-60 րոպե անց:

Կոֆեինը խթանում է նյարդային համակարգը, լավացնում է արյան շրջանառությունը, կանոնավորում է նյութափոխանակությունը և հանում է օրգանիզմից  տոքսինները և կիտրոնի առկայությունն ավելի է ուժեղացնում այդ  հատկությունները:

Կիտրոնով սուրճը խթանում է ախորժակը:

Կիտրոնով սուրճ պատրաստելու համար անհրաժեշտ է

7 գրամ աղացած սև սուրճ

30 մլ ջուր

5 մլ թարմ քամված կիտրոնի հյութ

Մեկ կիտրոնի կեղև զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Սուրճը եփել սովարականի պես և ավելացնել կիտրոնի հյութն ու զարդարել ձևավոր կտրատված կիտրոնի կեղևով:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կիտրոնով սուրճ ռոմանո, ոչ միայն հաճելի է, այլ նաև օգտակար