Կյանքը ամենադաժան ու ամենախիստ դատավորն է, ոչ ոք չի խուսափի պատժից

Ամուսինս ինձ ու աղջկաս լքեց, երբ մեր աղջիկը ընդամենը  մեկ և կես տարեկան էր: Նա նոր էր սկսել խոսել: Իր անուշիկ լեզվով բառեր էր թոթովում: Այդ ժամանակ ամուսինս հեռացավ տանից  ու հայտնեց, որ պատրաստվում է հրաժարվել ծնողական իրավունքից և չի պատրաստվում ալիմենտ վճարել: Իմ ցավն այնքան խորն էր, վիրավորանքը խեղդում էր կոկորդս: Մտածում էի ինձ չի սիրում, աստված իր հետ, թող գնա, բայց հրաժարվել սեփական երեխայից, ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ:

Շատ դժվարությամբ ես մեծացրի աղջկաս, և պետք է անկեղծ ասեմ, որ երբեք նրա հոր մասին ոչինչ չեմ ասել: Երբ նա մեծացավ, ես նրան պատմեցի եղելությունը, գտնում էի, որ նա պետք  է իմանա ճշմարտությունը, որ երբևէ հանկարծ ինձ չմեղադրի, մտածելով, որ ես նպաստել եմ մեր բաժանությանը: Նա խորը ցավ էր զգում, հասկանալով, որ հոր համար նշանակություն չի ունեցել:

Մենք նրանից գրեթե տեղեկություն չունեինք, և չէինք էլ հետարքրքվում նրանով:

Բայց մի օր հանկարծ դռան զանգը հնչեց և  երբ դուռը բացեցի տեսա նրան դռան առջև կանգնած:  Նա սառը հայացքով նայեց ինձ ու ասաց, որ ցանկանում է աղջա հետ զրուցել:

Ես նրան ներս թողեցի: Մտնելով հյուրասենյակ  նա նստեց բազմոցին, աղջիկս ննջասենյակից դուրս եկավ ու տեսնելով նրան քարացավ տեղում:

— Բարև աղջիկս, -ասաց նա:

— Բարև, — շատ սառը պատասխանեց աղջիկս:

— Ինչպե՞ս են գործերդ, գիտեմ որ արդեն ուսանող ես, — հարցրեց նա թեթևակի ժպտալով:

— Լավ են, փառք աստծո, ես ունեմ հոգատար մայր և նրա շնորհիվ ինձ մոտ ամեն ինչ կարգին է, — կտրուկ պատասխանեց աղջիկս:

Հետո նա սկսեց պատմել իր կյանքի մասին, իր երկրորդ ընտանիքի մասին ու վերջում ավելացրեց.

— Ես այդպես էլ չարժանացա հայրիկ բառը լսելուն:

— Ինչո՞ւ, ինչ է երեխաներ չունես, — հացրեց աղջիկս:
— Երկրորդ կնոջիցս որդի ունեմ,  սակայն համր  է, չի խոսում, քեզանից էլ իրավունք չունեմ պահանջելու, որ ինձ հայրիկ ասես, — ասաց նա, ձեռքը տանելով  աչքերին:

— Դու ինքդ ես քեզ զրկել այդ իրավունքից ու հաճույքից, — ասաց աղջիկս, — երբ ես  նոր էր սկսել խոսել ու կարող էի քեզ հայրիկ ասել, դու ինձանից հրաժարվեցիր, որդիդ էլ  համր է և երբեք  նրանից չես  լսի այդ բառը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կյանքը ամենադաժան ու ամենախիստ դատավորն է, ոչ ոք չի խուսափի պատժից