Կյանքը դասերի շարան է, եթե լավ սերտեցիր երջանիկ կլինես

Երբ դուք լույս աշխարհ եք գաիս, ոչ ոք հրահանգ չի տալիս թե ինչպես է պետք ապրել երջանիկ լինելու համար: Ինչ ի՞նչ է նշանակում երջանիկ լինել:  Դրա մասին տարբեր պատկերացում ունեն:

Կան  մի քանի չգրված օրենքներ, որոնք կօգնեն կյանքում լինել երջանիկ:

Ձեզ տրված է ձեր մարմինը, ձեզ դուր է  գալիս այն, թե ոչ,  առանց նրա դուք չեք կարող ապրել, սիրեք ու գնահատեք ձեր մարմինը:

Կյանքը դաս է, ողջ կյանքի ընթացքում մարդը սովորում է նոր բաներ,  ամեն օր հնարավորություն կա նոր բան իմանալ:

Սխալներ չկան, կան միայն դասեր:  Դեպի իմաստություն ու երջանկություն տանող ճանապարհը քննությունների, սխալների ու փորձերի շարք է: Եվ հիշեք,  ներումն այստեղ մեծ նշանակություն ունի, այն այրում է բացասական հույզերն ու մտքերը:

Դասը կրկնվում է, քանի դեռ այն լավ չեք յուրացրել: Խնդիրները կյանքում հուսահատության ու հուսալքության  զգացողություն են առաջացնում, մինչդեռ դրանք պետք է լուծել և հասկանալ խնդրի առաջացման պատճառը:

Կյանքը շարունակում է դասեր տալ:  Համակերպվեք այդ մտքի հետ, կյանքի ռիթմին, այլ ոչ թե հակադրվեք, ամեն անգամ դասը սերտելիս, դուք մեկ քայլ առաջ եք գնում ու ավելի եք մոտենում երջանկությանը: Համակերպվեք այն մտքի հետ, որ ունեք թուլություններ և այնքան ճկուն եղեք, որ կարողանաք հարմարվել նոր հանգամանքներին:

Ընդունեք շրջապատի մարկանց այնպիսին, ինչպիսին որ կան, մի փորձեք նրանց փոխել:

Դուք ինքներդ եք որոշում ինչպես ապրել: Դրա համար ունեք ամեն անհրաժեշտ բան: Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք դուք տնօրինում ձեր տրամադրության տակ եղած միջոցները:

Բոլոր պատասխանները դուք ունեք,  վստահեք ձեր բնազդներին և ներքին հոտառությանը:

Մի մեղադրեք ուրիշներին  ձեր անհաջողությունների  մեջ,  դրանով դուք փախչում եք իրականությունից: Դուք եք պատասխանատու  ձեր ճակատագրի համար և այն ամենի համար ինչ տեղի է ունենում  ձեր կյանքում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կյանքը դասերի շարան է, եթե լավ սերտեցիր երջանիկ կլինես