Կյանքը հսկայական սուպերմարկետ է. Վերցրու այն, ինչ ուզում ես, բայց մի մոռացիր, որ վերջում ստիպված ես լինելու վճարել. մտքեր հանճարեղ Ալ Պաչինոյից, որ արժե կարդալ

Սիրելի մարդու խոսքն աշխարհի բոլոր բժիշկներից լավ է բուժում: Բայց և սպանում է ավելի արագ, քան ցանկացած մարդասպան:

Ես չեմ նեղանում մարդկանցից, ես պարզապես փոխում եմ նրանց մասին կարծիքս:

Դժգույն մարդկանցից տարբերվելու-առանձնանալու համար պարտադիր չէ մազերը կարմիր ներկել, կամ քթի վրա օղակ ունենալ: Պարզապես պետք է կեղտ չլինել:

Ես այդքան ժամանակ չունեմ, որ ատեմ նրանց, ովքեր ինձ ատում են, քանի որ ես շատ զբաղված եմ այն մարդկանցով, ովքեր սիրում են ինձ:

Հայրս ինձ միշտ սովորեցրել է, որ կյանքում ամենակարևորը պարտքի զգացումն ու պատիվն է: Մարդը, ով չի կարողանում պահել խոսքը, երբեք հարգանքի չի արժանանում:

Կյանքը հսկայական սուպերմարկետ է: Վերցրու այն, ինչ ուզում ես, բայց մի մոռացիր, որ վերջում ստիպված ես լինելու վճարել:

Ես կնոջս ամուսնության առաջարկություն արեցի մեր ծանոթության 3-րդ օրը, և ողջ կյանքումս փոշմանեցի, որ կորցրել եմ 2 օր:

Մարդու արարքը միշտ կարևոր է խոսքից: Մեկը կարող է 2 ժամ գոռգոռալ և օգնել, իսկ մյուսը՝ լռել 2 տարի և դավաճանել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓