Կյանքի կարևոր դասեր Կոկո Շանելից

 

  1. Հաջողության հաճախ նրանք են հասնում, ովքեր չեն էլ կասկածում, որ հնարավոր է նաև ձախողում:

Ինքնավստահությունը, վստահությունը սեփական տաղանդի ու ուժերի նկատմամբ հաջողության գրավականն է: Ոչ ոք քեզ չի նկատի, քանի դեռ դու ինքդ չհավատաս ու չսիրես քեզ:

Օրինակ՝ Կոկոն երբեք ոչինչ չէր պատրաստում, ոչ թե որովհետև չէր կարողանում կամ ծուլանում էր, այլ որովհետև խոհարարությունը թողել էր նրանց, ովքեր պաշտում են այդ գործով զբաղվելը, իսկ ինքն իր էներգիան ուղղել էր իր սեփական բրենդի զարգացմանը:

  1. Ինձ համար զզվելի է տեսնել սննդի այն քանակությունը, որն ուտում են ֆրանսիացիները:

Կոկոն պաշտում էր շամպայնը, տաք շոկոլադը, պանիրն ու կրեկերները: Ամեն օր նա աշխատում էր ձկնկիթ ուտել ու կարմիր գինի խմել, որպեսզի երիտասարդ ու գեղեցիկ մնա: Ահա այսպիսի հավաքածու էր նախընտրում Շանելը ծերության դեմ, սակայն նա երբեք մեծ չափաբաժիններով չէր ուտում ու դատապարտում էր գեր կանանց:

  1. Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, այլապես դա շքեղություն չէ:

Մինչ Կոկո Շանելը սևը համարվում էր սգո գույն, բայց նրա կողմից հորինված զգեստի տարբերակը, օգտագործված կտորեղենը, ծնկից փոքր-ինչ ներքև երկարությունը, ինչպես նաև այն փաստը, որ նման զգեստը սլացիկ է դարձնում ցանկացած կազմվածք, այն հավիտյան ժամանակից դուրս իր դարձրին:

  1. Ես չեմ սիրում այն կերակուրը, որն իր մասին զգացնել է տալիս այն ուտելուց հետո:

Բարձրաշխարհիկ ճաշերի ժամանակ Կոկոն հաճախ փորձում էր զանազան համադամ կերակուրներ, սակայն ընդհանրապես նախընտրում էր պարզ սնունդ: Իր խոհարարներին նա իր քմահաճույքներով չէր ծանրաբեռնում, այլ հանձնարարում էր ջեռոցում եփված կարտոֆիլ պատրաստել կամ ճաշի համար, ենթադրենք, շագանակներից խյուս:Նա նաև խստիվ արգելել էր որևէ կերակրատեսակի մեջ սոխ օգտագործել: Կոկոն ասում էր, որ ինքը չի սիրում ան կերակուրը, որն իր մասին զգացնել է տալիս այն ուտելուց հետո

 Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓