Կողքի սեղանից մի աժդահա հարբած ռուս գալիս ետևից ձեռքերը դնում է Ալբերտ Ազարյանի աթոռին ու լկտի տոնով պահանջում, որ կինն իր հետ պետք է պարի

Տարիներ առաջ լսեցի էս պատմությունը:
Խորեն Աբրահամյանն ու Ալբերտ Ազարյանը մի գեղեցիկ կնոջ հետ մոսկովյան ռեստորաններից մեկում ճաշում են: Հնչում է դանդաղ երաժշտություն:

Մեկ էլ կողքի սեղանից մի աժդահա հարբած ռուս գալիս ետևից ձեռքերը դնում է Ազարյանի աթոռին ու լկտի տոնով պահանջում, որ կինն իր հետ պետք է պարի: Խորիկը մի սաստող հայացք է գցում սրա վրա, որը սկզբում ոչ մի ազդեցություն չի ունենում:

Ազարյանը չի էլ պտտվում, տեսնի թե ով է: Մեկ էլ Խորիկը նկատում է, որ էս ռուսի դեմքը սկսում է այլայլվել: Տպավորություն էր, որ փորձում է հեռանալ, բայց ինչ որ բան խանգարում է: Տենց մի քանի վայրկյան, նկատում է, որ Ազարյանն էնպես ա հենվել աթոռին, որ սրա մատները ճզմվել են Աբոյի մեջքի մկանների սեղմումից:

 

Աղասի Միքայելյան
Ֆեյսբուք

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓