Հոդացավերի դեմ առաջարկող միջոցները բավականին շատ են թե գիտական բժշկության մեջ և թե ժողովրդական բժշկության մեջ: Այս կոմպրեսները կօգնեն ազատվել հոդացավերից, դրանք հիանալի ազդեցություն են գործում:
Չիչխանի յուղը հոցավերի և հոդերի հիվանդությունների դեմ
Խառնել կես ճաշի գդալ չիչխանի յուղը երկու ճաշի գդալ մեղրի և մեկ ճաշի գալ մանրացված ծովի աղի ետ: Խառնուրդը անընդհատ խառնելով տաքացնել էմալապատ տարայում, որ ստացվի համասեռ զանգված: Քնելուց առաջ հիվանդ հոդի վրա քսել այդ խառնուրդից, ծածկել պոլիէթիլենային թաղանթով և փաթաթել բրդե գործվածքով: Կոմպրեսը հանել առավոտյան, և մաքրել խոնավ սրբիչով:
Կոմպրես արթրիտի դեպքում
Մեկ ճաշի գդալ մեղրի վրա լցնել երկու ճաշի գդալ կամֆորայի յուղ, այդ խառնուրդը հավասարապես քսել կաղամբի տերևի վրա և դնել հիվանդ ծնկի վրա, վրայից դնել պոլիէթիլենային թաղանղ, և փաթաթել տաք գործվածքով կամ շարֆով: Կոմպրեսը պահել 4 ժամ:
Հիանալի ազեցություն են գործում մանանեխով պատրաստված կոմպերսները
Խառնել հավասար քանակությամբ մեղր, մանանեխի փոշի և բուսայուղ: Խառնուրդը տաքացնել մարմանդ կրակի վրա և հասցնել եռման: Հավասար շերտով քսել երկու կամ երեք շերտ ծալված թանզիֆի վրա, և դնել ցավող հատվածի վրա, մաքրել խոնավ սրբիչով:
Արթրոզի դեպքում բավականին լավ արդյունք են տալիս հիվանդ հատվածի վրա դրվող տաք ավազով փոքրիկ պարկերը, պահել 20 րոպե:
Առողջ եղեք
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն