Կոտայքում 10 խոշոր եջերավոր անասուն է սատկել կայծակի հարվածի հետևանքով. մանրամասներ

Կոտայքում տեղի է ունեցել արտակարգ դեպք.  կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել։

Shamshyan.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Քարաշամբ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել։

Առաջին պահից դեպքի վայրում է նաև Քարաշամբի գյուղապետը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սատկած անասուններից 9-ը պատկանում են մեկ մարդու: Տեղանքը անանցանելի է, ավտոմեքենաները չեն կարողանում բարձրանալ դեպքի վայր և ստիպված ահագին հատված ոտքով են գնում:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓