Հազար անգամ լավ բան արա՝ չեն գնահատում, մեկ անգամ սխալվիր ու բոլորը քեզ կքննադատեն. ինչպես ուսուցիչը կարևոր կյանքի դաս տվեց աշակերտներին

Բոլորիս է հետ էլ կարող է պատահել, որ մեկ անգամ սխալվելու դեպքում սկսում են մեզ քարկոծել ու քննադատել, չհիշելով մեր բազմաթիվ հաղթանակները:

Մի անգամ դպրոցում ուսուցիչը գրատախտակին գրեց հետևյալը

9×1 = 7

9×2 = 18

9×3 = 27

9×4 = 36

9×5 = 45

9×6 = 54

9×7 = 63

9×8 = 72

9×9 = 81

9×10 = 90

 

Երբ նա վեջացրեց աշակերտները սկսեցին իրար նայել, ու ծիծաղել: Նրանք սկսեցին տարբեր կողմերից ուսուցչուհուն ասել, որ նա սխալ է թույլ տվել, երրորդ շարքում նստած աշակերտուհին արհամարհանքով նայեց ուսոըցչուհուն և ասաց.

-Դուք սխալվել եք, — ու դիմելով մյուս երեխաներին, շարունակեց,- փաստորեն մեր ուսուցիչը մաթեմատիկա չգիտի, ինչպես է մեզ սովորեցնելու:

Ուսուցիչը սպասեց մինչև երեխաները հանդարտվեն ու ասաց,

— Ես սրանով ձեզ կյանքի դաս տվեցի: Ձեզանից և ոչ մեկը չնկատեց, որ մյուս բոլոր հավասարումները ճիշտ եմ գրել, դրա համար ձեզանից ոչ ոք ինձ չշնորհավորեց, և անտեսելով 9 ճիշտ հավասարումները, դուք սկսեցին ծաղրել ինձ, ծիծաղել ինձ վրա, քննադատեցիք ու կասկածի տակ դրեցիք իմ գիտելիքները: Այսուհետ, փորձեք կյանքում տեսնել լավը, գնահատել արվածը, գնահատեք մեկդ մյուսի ձեռքբերումները, իսկ սխալները օգնեք ուղղել: Աշխարհն այդպիսին է, երբեք չի գնահատում արված բարի գործերը, որոնք արվում են միլիոն անգամ, այլ մեկ անգամ սխալվելու համար խիստ քննադատում է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓