Համեղ թխվածքաբլիթների 4 բաղադրատոմս, որոնք պատրաստվում են 15 րոպեում

Շատ համեղ թխվածքաբլիթներ ՝  պատրաստվում են ընդամենը 15 րոպեում, փորձեք և համոզվեք

1 Բաղադրատոմս

  • 100գ. ալյուր
  • 100գ. շաքար
  • 200գ. կոկոսի փոշի
  • 2 հատ ձու
  • 1թ.գ. փխրեցուցիչ

Պատրաստման եղանակ

Ձվերը հարել շաքարով։.Ավելացնել կոկոսի փոշին։Լցնել ալյուրն ու փխրեցուցիչը,լավ խառնել։Խմորը դնել սառնարան 30 րոպե։Թրջել ձեռքերը և խմորից փոքրիկ պեչենիներ պատրաստել։ Եփել 180° ջեռոցում 15 րոպե։

2.Խնձորով թխվածքաբլիթ

Բաղադրատոմս

  • 120գ. շաքար
  • 1 տուփ վանիլին
  • 4 հատ ձու
  • 200գ. մարգարին
  • 500գ. ալյուր
  • 1 տուփ փխրեցուցիչ
  • 3 հատ խնձոր

Պատրաստման եղանակ

Խառնել ձուն,շաքարով և վանիլինով,ավելացնել հալեցրած մարգարին,խառնել,ավելացնել փխրեցուցիչով խառնած ալյուր,գդալով խառնել ստացվածը։Մաքրել խնձորները և մանր քառակուսիներով կտրատել,ավելացնել խմորին։Թղթով պատված թավայի վրա ճաշի գդալով դնել խմորը պեչենիների չափով,դնել 200° ջեռոցի մեջ 10֊15 րոպե։

3.Քունջութով թխվածքաբլիթ

Բաղադրատոմս

  • 70գ. ալյուր
  • 120գ. շաքար
  • 1 հատ ձու
  • 1 տուփ վանիլին
  • 1թ.գ. թարմ քամած լիմոնի հյութ
  • 160գ. քունջութի սերմեր
  • 1/2թ.գ. փխրեցուցիչ
  • 1/2թ.գ. աղ

Պատրաստման եղանակ

Խառնել ալյուրը,փխրեցուցիչը և աղը։Հարել հալեցրած կարագը շաքարով։Ավելացնել ձուն,վանիլինը և լիմոնի հյութը,հարել 20֊30 վայրկյան հարիչով։Կամաց֊կամաց ավելացնել ալյուրը։Գդալով խառնել քունջութը ստացվածին։Տաքացնել ջեռոցը 180°։Թավայի վրա թուղթ դնել,թեյի գդալով իրարից 3֊4 սմ հեռավորության վրա դնել պեչենիները։.Թխել 8֊15 րոպե։

4.Շոկոլադով թխվածքաբլիթ

Բաղադրատոմս

  • 240գ. շոկոլադ(հալեցրած)
  • 4ճ.գ. կարագ
  • 2/3 բաժակ ալյուր
  • 1/2 թ.գ. փխրեցուցիչ
  • 1/2թ.գ. աղ
  • 2 հատ ձու
  • 3/4 բաժակ շաքար
  • 1թ.գ. վանիլին
  • 150գ. շոկոլադ(կտրատած)

Պատրաստման եղանակ

Տաքացնել ջեռոցը 180°։.Թավայի վրա թուղթ դնել։.Մանրացնել շոկոլադը։Հարել շաքարը,ձուն և վանիլինը։.Հակեցնել 240գ. շոկոլադը կարագով՝գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում։.Ավելացնել հալեցրած շոկոլադը շաքարով խառնուրդի մեջ և դանդաղ խառնել։.Առանձին տարայում խառնել ալյուրը,փխրեցուցիչը և աղը։Ավելացնել շոկոլադով խատնուրդին և խառնել..Խմորի մեջ դնել մնացած 150գ. շոկոլադի կտորները և խառնել։Կլոր դնել պեչենիները գդալի օգնությամբ թղթով պատված թավայի վրա 5֊7 սմ հեռավորության վրա։Թխել 12֊15 րոպե։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓