Համեղ և թեթև վարունգով սոուս, փորձեք և կմոռանաք մայոնեզի մասին

Շատ հաճախ որպես սոուս տարբեր ուտեստների համար  օգտագործվում է մայոնեզ, որն այքան էլ առողջ սնունդ չի համարվում: Այն կարելի է փոխարինել վարունգով պատրաստված սոուսով: Առաջարկում ենք պատրաստել թեթև, շատ համեղ  սոուս, որն իր համով հիշեցնում է ավանդական հունական  ցացիկի կամ ձաձիկի սոուսը:

Բաղադրիչներ

  •  1 խոշոր չափի վարունգ
  • 3 ատամիկ սխտոր
  • 1 թեյի գալ կիտրոնի հյութ
  • 200 մլ թթվասեր 15%  յուղայնությամբ
  • Սամիթ
  • Աղ, պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Վարունգն անցկացնել քերիչով, հյութը քամել քամիչի օգնությամբ:

Սամիթը մանր  կտրատել և  ավելացնել թթվասերին:

Ավելացնել  մանր քերիչով  անցկացրած սխտորը:

Ավելացնել քերած վարունգն ու համեմել աղով, պղպեղով, կիտրոնի հյութով և լավ խառնել:

Անուշ  լինի

Նյութը հրապարակման պատրաստեց   Goodinfo -ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓