Համտեսե՞լ եք խաղողի մարինադ, ով փորձել է, գիտի, որ դրանից համով բան չկա, կարող եք պատրաստել նաև ինքներդ

Մարինացված խաղողը շատ հետաքրքիր նախուտեստ է: Այն  շատ հեշտ է պատրաստվում, առանց ավելորդ ջանքերի: Կան խաղողի մարինադ պատրաստելու տարբեր բաղարատոմսեր: Օրինակ՝ խաղողի մարինադ՝ վրացական ձևով, գյուղական ձևով բուսայուղով, կիտրոնաթթվով, սխտորով:

Որպեսզի տնային պայմաններում պատրաստվող մարինացված խաղողը լավ ստացվի և ունենա  լավ համային հատկանիշներ, պետք է պահպանել մի շարք կանոններ.

— պետք է չէ օգտագործել սորտեր, որոնք նախատեսված չեն մարինացման համար,

— պտուղները պետք է լինեն առողջ, առանց վնասվածքների ու ճաքերի,

— բանկաները լցնել ամբողջությամբ հատիկներով, մինչև եզրը թողնելով 2 սմ,

— բանկաները և կափարիչները պետք է ստերիլիզացված լինեն,

— մարինացման համար հարմար են խոշոր և ամուր կեղևով հատիկներով սորտերը:

Առաջարկում ենք խաղողի մարինադ պատրաստել հայկական ձևով:

Բաղադրիչներ

  1. Խաղող – 1 կգ
  2. Քացախ (9%)– 200 մլ
  3. Ջուր – 100 մլ
  4. Աղ – 20 գ
  5. Շաքարավազ – 50 գ
  6. Մեղր – 50 գ
  7. Մեխակ – 5 հատ
  8. Կարդամոնի սերմ – 5 հատ

Պատրաստման եղանակը

  1. Բացի խաղողից՝ մյուս բոլոր  բաղադրիչներից մարինադ եփել:
  2. Խաղողի հատիկները լավ լվանալ և շարել բանկայի մեջ:
  3. Վրան լցնել մարինադը և փակել:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓