Հայկական այբուբենում եզակի գիտական ծածկագիր կա, այդ մասին ողջ գիտական աշխարհն է խոսում. բոլորն են ցնցված

Հայկական այբուբենի մասին խոսում է ողջ գիտական աշխարհը և կասկածից դուրս է, որ այն բացառիկ է: Այս թեմայով ավագ քահանա Անդրեյ Տկաչյովի ելույթը  մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում: Նա «Ցարգրադ» հեռուստաալիքի եթերում խոսել է՝ հայկական այբուբենի մասին:Հայկական այբուբենում եզակի գիտական ծածկագիր կա, այկդ մասին ողջ գիտական աշխարհն է խոսում:

«Հայկական այբուբենի ստեղծողը նույնպես սուրբ է, ինչպես և Կիրիլը և Մեֆոդին, որոնք մեզ` սլավոններիս են գիրը տվել, բայց մի քանի դարի տարբերությամբ… Մեսրոպ Մաշտոցը հսկայական բանասիրական ու հոգևորական աշխատանք է կատարել։ Ու Աստված նրան շատ հետաքրքիր բան է թելադրել։ Գեմատրիա կոչվող հասկացություն կա` դա ցանկացած բառի թվային արտահայտումն է։ Հունական, լատինական, հայկական, ռուսական, հրեական այբուբեններում ամեն տառն իր թիվն ունի», – ասել է նա։

Նրա խոսքով` թվային փոխանցմամբ բառը կազմող տառերի գումարելին համապատասխանում է Մենդելեևի աղյուսակում տարրի հերթական համարին։

«Սա ի՞նչ է։ Ես չեմ հասկանում», – բացականչում է զարմացած հոգևոր հայրը։

Նա նշում է, որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է իր այբուբենն այն մարդկանց համար, որոնք Ավետարանով լուսավորվելու կարիք ունեին։

«Նախկինում այբուբենները ստեղծում էին կոնկրետ նպատակով. ոչ թե թերթեր ու խոհարարական գրքեր ընթերցելու, այլ Աստծուն ճանաչելու համար։ Այբուբենը հավասար է Աստծուն ճանաչելուն։ Նա իր այբուբենն է կազմել ու այնտեղ կա ոսկի, արծաթ, արճիճ և այլն։ Գումարում ես այդ բառերի տառերի թվային արժեքներն ու ստանում ես 79` ոսկու դեպքում, 47` արծաթի, 82` արճիճի։ Յոթ մետաղները լիովին համապատասխանում են Մենդելևի քիմիական տարրերի աղյուսակում իրենց տեղերին։ Բարեկամներ, սա ի՞նչ է։ Դրանք աստվածային բաներ են», – ասում է նա։

Ավագ քահանան իր ելույթում նշել է,  որ գրի ստեղծողները, ավետարանականները, ճշմարտության քարոզիչները ինտուիցիայոով գնում են այնտեղ, ուր Աստված տանում է նրանց։

«Այնքան խորը, որ նրանք կարող են շատ հարյուրամյակներ առաջ ցույց տալ մեզ ճիշտ ճանապարհը։ Աշխարհում շատ հետաքրքիր բաներ կան։ Ու մենք կմահանանք, երբ դադարենք զարմանալ։ Մի դադարեք զարմանալ։ Աշխարհի հրաշքներից մեկը հայկական այբուբենն է»,–ամփոփում է հոգևորականը։

Քիմիական տարրերի հին հայկական անվանումների ու քիմիական տարրերի պարբերական աղյուսակում նրանց հերթական համարների մեջ ալգորիթմիկ կապ կա։ Քիմիական տարրի հին անվանման հայկական այբուբենի տառերի համարների գումարելին հավասար է քիմիական տարրերի աղյուսակում այդ տարրի հերթական համարին

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓