Հայկական ավանդական Ղափամա

Հայկական տոնական սեղանի զարդը՝ Ղափաման համարվում է հայկական ավանդական ուտեստ, որի պատրաստման գործընթացն արդեն իսկ տրամադրություն է բարձրացնում:

Բաղադրիչներ

1 դդում՝ մոտ 5 կգ

500 գ հավի կրծքամիս

300 գ բրինձ

200 գ սև սալոր

4 ատամիկ սխտոր

2 խնձոր

1 սոխ

Աղ, աղացած սև պղպեղ ըստ ճաշակի

Բրինձը կիսաեփ անել: Այդ ընթացքում լվանալ դդումը, վերևի հատվածից «կափարիչ» կտրել,  և կորիզները հեռացնել: Դդումի եզրերի հաստությունը պետք է լինի մոտ 2 սմ:

Հավի կրծքամիսը  կտրատել խորանարդիկների տեսքով տակապել  բուսայուղով սխտորով, մինչև կիսաեփ լինի: Համեմալ աղով, պղպեղով: Տապակելիս չպետք է շատ չորացնել:

Առանձին թավայի մեջ տապակել սոխը 30 գրամ կարագով մինչև ոսկեգունի և ավելացնել  տապակված կրծքամսի վրա: Լավ խառնել:

Խնձորների կեղևը մաքրել, կտրատել խորանարդիկներով:
Դդումի փոսիկի մեջ լցնել  կիսաեփ բրինձը, այնուհետև խնձորը և  սալորը, այնուհետև թռչնամիսը: Կարագը բաժանել մասերի և շարել թռչնամսի վրա: Փակել դդումի «գլխարկով» և դրսից պատել  կարագով: Եփել ջեռոցում 200 աստիճանի տակ:

Բարի ախորժակ

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓