Հայկական խաշլամա՝ գառան մսով. միսն ուղղակի հալվում է բերանում, փորձեք, արտակարգ համեղ է ստացվում

Խաշլաման կովկասյան ժողովուրդների ու հատկապես հայերի ամենասիրելի ուտեստներից մեկն է, իսկ այ գառան մսով խաշլաման ուղղակի տոն է հայերի համար: Երևի չի գտնվի մի հասուն տարիքի հայ մարդ, ով չի սիրում գառան մսով խաշլամա: Միայն բույրն արդեն ամեն բան արժի, այն էլ՝ աշնանային այս եղանակին, երբ տաք կերակուրներն այնքան դուրեկան են օրգանիզմի համար:

Ուտեստը պատրաստում է հմուտ խոհարարը, հետևեք խորհուրդներին, և ամեն բան կատարյալ կստացվի:

Եվ այսպես այսօր պատրաստում ենք հայկական խաշլամա՝ գառան մսով, ինչ է պետք մեզ դրա համար.

Բաղադրիչներ

  • գառի միս -1,5կգ
  • կարտոֆիլ -1կգ
  • սմբուկ -2հատ
  • պղպեղ -3հատ
  • լոլիկ -3հատ
  • սոխ -3հատ
  • կանաչի -մաղադանոս
  • տոմատի մածուկ -3ճ․գ․
  • յուղ -3ճ․գ․
  • աղ -ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝ տեսանյութում.

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓