Հայտնաբերվել է անհետ կորած 15-ամյա աղջնակի դին. հայտնի է դարձել նրա մահվան պատճառը

Սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում աղջիկ երեխա էր կորել՝ Արեգա Մ.-ն, ծնված 2004 թ: Աղջիկը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:

Երեկ Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջն ընկած հատվածում հայտնաբերվել է երեխայի դին:

«Երեխայի դին քիչ առաջ ենք գտել, դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան։ Դե երեխան առողջական խնդիր ուներ, նախնական վարկածով երեխան տանից դուրս է եկել, մոլորվել է, ծաղիկներ է հավաքել, քանի որ դիակի կողքը
ծաղիկներ կան հավաքած, գիշերը հորդառատ անձրև է եկել, երեխան հավանաբար մահացել է անձրևից ու վախից», — նշում է համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք ընտանիքի անդամները տեղյա՞կ են արդեն՝ Ավետյանը պատասխանեց.

«Արդեն ծնողներին ասել ենք, իսկ աղջնակի եղբայրը, ով 16 տարեկան է, մեզ հետ մասնակցում էր որոնողական աշխատանքներին և անձամբ է դին տեսել»։

Ավետյանը նաև նշեց, որ ընտանիքը սոցիալական խնդիր ունի, ապրում են գյուղի աշխատանքով, աղջնակը մեկ եղբայր ունի։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓