«Հաշիվ տվեք ձեզ, հանգստացեք վերջապես!!!» ինչ է կատարվել, ի՞նչն է այսպես բարկացրել Արմինկային

Արմինկան աչքի է ընկնում ակտիվությամբ ինստագրամի իր էջում: Նա հաճախ է հանդես գալիս նոր կերպարներով և լուսանկարներով կիսվում իր երկրպագուների հետ: Բայց արի ու տես, որ անկիրթ մարդիկ ամենուր են իրենց անկիրթ լինելը ցուցադրում.

Իր նոր հրապարակմամբ երգչուհին արտահայտել է իր վրդովմունքն ու հորդորել է նման մարդկանց հանգստանալ:

«Աղջիկներ, հայուհիներ, երբ մեկնաբանություններում կամ աձնական նամակով արտահայտում եք ձեր տածած տհաճությունն ու ատելությունն իմ հանդեպ, ես լուռ անցնում եմ դրա կողքով՝ ուղարկելով ձեզ՝ գիտեք, թե ուր։

Բայց հայհոյանք գրել իմ էջում, իմ տարածքում, որը բաց է, և որը կարդում են հազարավոր ադեկվատ մարդիկ ու նաև երեխաներ, դա անթույլատրելի է:

Կանգ առեք, հաշիվ տվեք ձեզ, հանգստացեք վերջապես!!!

Մի աղտոտեք իմ անձնական տարածքը, փոխարենը՝ մաքրեք ձեր սիրտը, միտքն ու լեզուն»,- ասված է Արմինկայի հրապարակման մեջ:

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓