Հաչիկո ֆիլմի իրական պատմությունը. սա կարդալուց հետո արցունքները զսպել չի լինում

Հաչիկոյի մասին հետաքրքիր և արտասովոր պատմությունը արտացոլվում է երկու ֆիլմում՝ «История Хатико» ու «Хатико: Самый верный друг»:

Այս շունը 1923-1934թթ. է ապրել: Այն իրական նվիրված չորսոտանի ընկերոջ խորհրդանիշն է: Երբ նա 2 ամսական էր, նրան որդեգրել է Հիդեսամուրո Ուենո անունով մի տղամարդ, ով Ճապոնիայի համալսարաններից մեկում դասախոս էր:

Նրանց միջև միանգամից ուժեղ կապ հաստատվեց: Այս պատմությունը կհասկանան նրանք, ովքեր չորքոտանի ընկեր ունեն: Նրանք շատ հավատարիմ են և զարմանալի ձևով են արտահայտում իրենց սերը:

Ուենոն ամեն առավոտ գնացքով էր գնում համալսարան: Հաչիկոն ամեն առավոտ ընկերոջն աշխատանքի էր ճանապարհում:

Այսպես նա ոչ միայն ճանապարհում էր տիրոջը, այլ նաև ուղիղ ժամը 5-ին դիմավորում էր նրան: Այս ամենը տևել է 2 տարի:

1925թ.ի մայիսի 21-ին, դժբախտաբար, տիրոջ հետ դեպք պատահեց. սրտի կաթվածից մահացավ: Հաչիկոն նույնիսկ այդ օրը՝ ժամը 5-ին նորից իր ընկերոջը դիմավորելու էր գնացել, սակայն վերջինս չհայտնվեց:

 

Սա տևեց օրեր, ամիսներ, տարիներ: Մարդիկ սկսեցին նկատել շանը: Այդ տարիների ընթացքում մարդիկ փորձում էին մեղմել շան ցավը՝ տալով նրան կերակուր և մի քիչ էլ հոգատարություն:Հաչիկոյի մահը մեծ ողբերգությամբ ընդունվեց Ճապոնիայում:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓