«Հասել են Կոթի գյուղ, ձերբակալել ու Երևան են բերել Վանո Սիրադեղյանի եղբորը». Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2008-ի փետրվարի 2-ին ռոբասերժական «արդարադատները» հասել են Կոթի գյուղ, ձերբակալել ու Երևան են բերել Սերյոժա Սիրադեղյանին՝ միայն այն պատճառով, որ այդ համեստ, գյուղացի ծերունին Վանո Սիրադեղյանի եղբայրն է։ Մեղադրանքն էլ սահմանամերձ գյուղում ապրող մարդու տանը հայտնաբերված ԱՌԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏԻ ՏԻՐ-ի հրացանն է եղել, ձերբակալության հիմնավորումն էլ սա է.

«…մնալով ազատության մեջ` կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել մինչդատական վարույթում քրեական գործի քննությունը»։ Պատկերացրիք, չէ՞, թե ոնց է սահմանամերձ գյուղում ապրող հողագործ մարդը «խոչընդոտում» էս դարակազմիկ գործի քննությանը։

Ու սրանք՝ էս ռոբասերժական անբարոյականները, հիմա ձենները գլուխներն են գցել, թե ոնց կարելի է հարցեր տալ Թովմասյան Հրայրիկի պապային ու քույրերին։Երևի էս տանը բոլորն Անժոյի պես քնքուշիկ են ու Հրայրիկի պես մեղմօրորիկ. հենց հարց ես տալիս՝ հալվում-մաշվում են համեստությունից»։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓