Ես դեռ այսքան համեղ ու հյութալի հավի կոտլետներ չէի կերել. ահա, թե ինչում է գաղտնիքը. բաղադրատոմս

Պարզվում է,  երբ ֆարշին ավելացվում են վարսակի փաթիլները կոտլետներն ավելի հյութալի են ստացվում:  Այս բաղարատոմսով պատրաստված կոտլետները հիանալի են ստացվում  նաև ջեռոցում։

Բաղադրիչներ՝

  • 500 գրամ հավի ֆարշ,
  • 1 ձու,
  • 0,5 բաժակ արագ պատրաստման վարսակի փաթիլնր,
  • 0,5 բաժակ կաթ կամ ջուր,
  • 1 սոխ,
  • 2 սխտոր,
  • սև մանրացրած պղպեղ,
  • աղ,
  • աղացած կարմիր պղպեղ,
  • բուսական յուղ տապակելու համար։

Պատրաստման եղանակը

  1. Կաթը խառնել կամ ջուրը ձվի հետ։ Այդ խառնուրդին ավելացնել փաթիլները և թողնել 20 րոպե։
  2. Սոխը և սխտորը մանրացնել, խառնել հավի ֆարշի հետ բլենդերի օգնությամբ:
  3. Խառնել վարսակի փաթիլները կարմիր, պղպեղի և աղի հետ՝ ավելացնելով դրանք ֆարշի մեջ։
  4. Տապակեք կոտլետները բուսական յուղի մեջ, երկու կողմից, ուժեղ կրակի վրա, այնուհետև նվազեցրեք կրակը և ավարտեք պատրաստելը։
  5. Դուք կարող եք պատրաստել պաքսիմատը հունական մանրացրած ընկույզից կամ մանրացրած գետնանուշից՝ ստանալով խրթխրթան զանգված և համ, որը կգնահատի անգամ ամենաքմահաճ գուրմանը։
  6. Այս կոտլետները խորհուրդ է տրվում մատուցել թթվասերի կամ քաղցր-թթու սոուսով։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓