Հավն է ձվից թե՞ ձուն հավից, հավերժական հարց, ահա պատասխանը…

Գիտնականները և փիկիսոփաները կարծում են, որ սկզբում է եղել է ձուն: Այդ տեսակետի հետ համաձայն չեն աստվածաբանները:

Գիտնականների կարծիքով ձուն հայտնվել է  ավելի շուտ քան հավը, բացի այդ  հայտնի է այն փաստը, որ  կյանքը ստեղծվում է ձվաբջջում:
Արիստոտելը կարծում էր, որ թռչունն ու ձուն միաժամանակ են հայտնվել: Ավելի քան 2 հազար տարի առաջ Արիստոտելն այսպես էր կարծում.  Ձուն չէր կարող հայտնվել  առաջինը,  որպեսզի ծնունդ տար թռչունին, և միաժամանակ  եթե չկար թռչուն, ինչպես կարող էր լինել ձուն,  ստացվում է, որ նրանք հայտվել են միաժամանակ:
Ըստ Աստվածաշնչի  առաջինը  ի հայտ է եկել հավը:

Դարվինի  տեսանկյունից  առաջինն ի հայտ է եկել ձուն, քանի որ  ձուն  հանդիսանում է ամենամեծ բջիջը:

Ժամանակակից կենսաբանները կարծում են, որ ձուն առաջացել է ավելի շուտ քան  հավը քանի որ թռչունների առաջացումից միլիոնավոր տարիներ առաջ, ձուն արդեն գոյություն ուներ,  օրինակ դինոզավրերի դարաշրջանում:

Կա նաև մեկ այլ տեսակետ, ըստ որի ձվի պրունակությունը միլիոնավոր տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվել և ժամանակի ընթացքում հայտնվել է թռչունը:

Այս խնդրին գեղեցիկ լուծում է առաջարկում բրիտանացի փիլիսոփա Սպենսերը 19-րդ դարում. «Հավը  հանդիսանում է միջնորդ երկու ձվերի միջև, այսինքն  հավը դա մի միջոց է, որ մի ձուն  առաջացնում է մեկ այլ ձու»:

Այնուամենայնիվ այս գիտական առաջընթացի  պայմաններում, երբ կարողանում են ուսումնասիրել հեռավոր  մոլորակները, դեռևս չի գտնվել այդ պարզ հարցի պատասախանը. «Հավն է թվից թե՞ ձուն հավից»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հավն է ձվից թե՞ ձուն հավից, հավերժական հարց, ահա պատասխանը…