Հարբուխը պետք է ճիշտ բուժել, մի՛ ընկեք ծայրահեղությունների գիրկը, մանկաբույժ Կոմորովսկու խորհուրդները

Երեխաների մոտ հարբուխը շատ անհանգստություն է պատճառում մայրիկներին, քանի որ փոքրիկը տհաճ զգացողություններ է ունենում՝ գլխացավեր, անքնություն,  ընդհանուր թուլություն:

Կոմարովսկին առաջարկում է հետևյալ կերպ բուժել հարբուխը:

Եթե քթից արտահոսքը բաց գույն ունի, ապա դա վիրուսային վարակ է, իսկ բակտերիալ վարակի դեպքում  արտադրությունը լինում է թանձր և ունենում է կանաչ երանգ:
Վիրուսային վարակների դեպքում  քթի թափանցիկ գույնի արտադրությունը  օրգանիզմի պաշտանությունն է և այս դեպքում դեղորայք հարկավոր չէ:

Կոմարովսին առաջարկում է հարբուխի բուժման համար անել հետևյալը

Ֆիզլուծույթ

Այս միջոցը միշտ պետք է ձեռք տակ լինի:  Ամեն ժամը մեկ  քիթիկի անցքերի մեջ կաթեցնել ֆիզույծույթ: Կարելի է պատրաստել տանը. 1 թեյի գդալ  աղը լուծել 1 լիտր եռացրած ջրի մեջ:

Երեխային պարտադիր տալ վիտամին С:

Շատ հեղուկներ տալ թեյի, խոտաբույսերի եփուկի տեսքով, դա նպաստում է ջերմաստիճանի իջնելուն և արագացնում է ապաքինման գործընթացը:

Սենյակը, որտեղ գտնվում  է  երեխան, պետք է անընդհատ օդափոխել:
Բժիշկ Կոմարովսկին նշում է, որ ծնողները պետք է ունենան պատասխանատվության զգացում և չպետք է ընկնեն ծայրահեղությունների գիրկը:

Նա նշում է՝ ջուրը և օդը մեր լավագույն ընկերներն են:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հարբուխը պետք է ճիշտ բուժել, մի՛ ընկեք ծայրահեղությունների գիրկը, մանկաբույժ Կոմորովսկու խորհուրդները