Հարսանիք ատամնաբուժարանում. այսպես միայն մենք՝ հայերս, կարող ենք, լավն ենք էլի՜

Նման բան  միայն հայերիս մոտ կարող է պատահել: Դեպքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ…

Ես աշխատում եմ ատամնաբուժարանում: Այդ օրը ես սովորականի պես գնացել էի աշխատանքի: Նախօրոք գրանցված հիվանդներ չունեի և որոշեցի մինչև ինչ որ մեկի գալը կարգի բերել  դարակները, որոշ լրացումներ անել մատյանում: Հանկարծ հեռվից  ավտոմեքենաների ազդանշան լսվեց, ես մոտեցա պատուհանին: Անկեղծ ասած, միշտ հուզվում եմ, երբ տեսնում եմ հարսանեկան  ավտոշարասյուն գեղեցիկ զարդարված փուչիկներով, ժապավեններով: Բայց որքան մեծ եղավ զարմանքս, երբ ավոտշարասյունը կանգ առավ մեր ատամնաբուժարանի դիմաց: Ես և ատամնաբուժարանի բոլոր աշխատակիցները արագ մոտեցանք մուտքին: Մոտ վեց մեքենա շարվեցին իրար ետևից: Առաջին մեքենայից դուրս եկան հարսն ու փեսան և եկան դեպի մեզ:

— Խնդրում եմ, օգնեք, — ասաց փեսան, — հարսնացուիս մոտ ուժեղ ատամնացավ է սկսվել և նա չի դիմանում, հնարավո՞ր է կարողանաք շտապ օգնություն ցույց տալ:

Ճերմակ զգեստով գեղեցիկ հասնացուն ցավից չէր կարողանում խոսել: Ես անմիջապես ներս հրավիրեցի, գնացինք իմ կաբինետ:

— Խնդրեմ, նստեք այստեղ ես հիմա կփորձեմ օգնել և ցավը կանցնի:

Իմ բժշկական պրակտիկայում առաջին անգամ էի հարսի զգեստով  հարսնացուի  ատամ բուժում: Ես զննեցի բորբոքված ատամը: Փեսացուին բացատրեցի, որ կպահանջվի մոտ 30 րոպե, մինչև կարողանամ օգնություն ցույց տալ: Անմիջապես ցավազրկող ներարկեցի: Երբ դեղը սկսեց ազդել և հարսնացուն այլևս ցավ չէր զգում, ես սկսեցի իմ գործը: Փեսացուն դուրս գնաց, ասելով, որ ինքը դրսում կսպասի: Մի քանի րոպե  անց դրսից լսվեց ուրախ երաժշտություն:

Ես  շատ արագ  վերջացրի գործս և հարսնացուի հետ  դուրս եկանք:

Փեսացուի նախաձեռնությամբ հենց ատամնաբուժարանի մուտքի մոտ մի լավ սեղան էին բացել ու քեֆ էին անում, պարում էին նաև մեր ատամնաբուժարանի աշխատակիցները:  Մեզ նկատելով քեֆն ավելի թեժացավ,  բոլորը մոտենում էին ու հարսնացուին բարի բախտ ու երջանկություն մաղթում, լսվում էր մեր ավանդական տաշիիիին:

Այսպիսին ենք հայերս, ուրախ ու  մեկմեկու ուրախություն կիսող: Ավտոշարասյունը շարժվեց  և այդ ողջ աշխատանքային մեր օրն անցավ ուրախ տրամադրությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓