«Հեղաշրջման փորձի վտանգ կա. հեղաշրջման սցենար է ռեալիզացվում». Լևոն Շիրինյան

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը բխում է գողապետության շահերից. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Ակնհայտորեն չհաշտվելով 2018թ. մայիսի 2-ի համաժողովրդական ընդվզման արդյունքի հետ, նախկիններն այլ տարբերակ չունենալով՝ իշխանությունից հրաժարվեցին, սակայն այժմ տարբեր ուղղություններով պաշտպանության տարբեր օջախներ են գոյացնում թարախապալարի նման, մեկը պայթում է, մյուսն են գոյացնում»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ իշխանությունը դանդաղում է:

ինչպես նշում  է Շիրինյանը՝ մեր օրենքներն ու օրենսդրությունն անկատար են. «Խառնվել են սովետականի հետ, խճճված իրավիճակ է առաջացել, Հրայր Թովմասյանն էլ լաբիրինթոս է սարքել: Մեզ պետք են նոր օրենքներ՝ նոր դատավորներով»:

Իսկ այն հարցին, թե արդյոք ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն ավելի կարևոր բաներ քողարկելու համար է՝ Շիրինյանը նշեց. «Չեն հանձնվում: Ես վատ քաղաքագիտական կանխազգացում ունեմ:

Ինչ-որ բանի են սպասում. Սահմանադրական դատարանը դիմադրում է, գիտի, որ ի վերջո հանձնվելու է, և երկրորդ՝ Քոչարյանի գործով դատական գործընթացն անընդհատ ձգձգվում է, դրանք կապակցված են, ինչպես նաև Սերժ Սարգսյանի՝ գորշ կարդինալի գործունեությունը: Առանց Սերժ Սարգսյանի հետ հարցերը լուծելու Հայաստանը չի հանգստանա, դա իմ քաղաքագիտական գնահատականն է:Ինձ թվում է աշխատանք է տարվում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի անկման ուղղությամբ: Դրան կարող է հաջորդել անարխիան…

Քաղաքական դիմադրության լայն ճակատ է ձևավորվում, հեղաշրջման փորձի վտանգ կա. հեղաշրջման սցենար է ռեալիզացվում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓