Հերթական պայթյունը․ Պետության դեմ մղվող հիբրիդային պատերազմը թևակոխել է վտանգավոր փուլ․․․

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հերթական պայթյունը․ Պետության դեմ մղվող հիբրիդային պատերազմը թևակոխել է վտանգավոր փուլ․․․

Երեկ Եռաբլուրում պղծվեցին ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները: Այսօր արդեն հուժկու պայթյուն որոտաց Երևան-Սևան մայրուղում: Ավելի վաղ էլ Իջևանում տեղի ունեցավ հայտնի միջադեպը անտառահատների և ոստիկանների միջև: Արատավոր և պետության համար վտանգավոր այս երևույթները կարելի է շարունակ թվարկել:

Եթե ոմանց թվում է, որ այս ամենն իշխանությունների թուլության հետևանք են, ապա չարաչար սխալվում են: Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ժողովրդի և պետության դեմ մղվող հիբրիդային պատերազմը թևակոխել է շատ ավելի վտանգավոր փուլ: Իսկ թե ով է հիբրիդային պատերազմի գերագույն հրամանատարը դժվար չէ կռահել: Ինձ համար գոյություն ունի թերևս մեկ անձ, ով ունակ է հանուն սեփական ամբիցիաների ոչնչացնել Հայաստան պետությունը:

2008-2018 թվականներին սեփական ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ էր մղվում ռեժիմը պահպանելու համար: Հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի գնով ռեժիմը մնաց ու վերարտադրվեց: Այսօր հիբրիդային պատերազմի հիմքում սեփական կաշին փրկելն է:

Քոչարյանասերժական կլանի ժամանակաշրջանը անցել է և ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ նախկին խունտան կարող է ռևանշի հասնել: Վտանգավոր և ինչ-որ տեղ վճռորոշ այս շրջանում, սակայն, անհրաժեշտ է, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանությունը մի քանի անգամ ավելի ուժեղ հակահարված հասցնի հիբրիդային պատերազմի առաջամարտիկներին:

Այս մոտեցումն այլընտրանք չունի:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓