Հերթը հասավ Օսիպյանին, այսօր կստորագրվի նրան աշխատանքից ազատելու հրամանագիրը. միայն իմանաք, թե ով է փոխարինելու Օսիպյանին

Լուրը հաստատվեց․ Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել Արմեն Սարգսյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Այս լուրը հաստատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

«Հրամանագիրը դեռևս չի ստորագրվել, բայց կարծում եմ այսօր կստորագրվի»,- հայտնել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիպանապետ:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխող կուսակցության վարչությունում քննարկվում է Օսիպյանին փոխարինողի մեկ հավակնորդի` Վիլեն Գաբրիելյանի, համացանցում հայտնի «Նավակ ճոճողի» թեկնածությունը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին հրաժարական էր ներկայացրել նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

 

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓