Հզոր մայրական աղոթք, որով կարող եք պաշտպանություն խնդրել Տիրոջից ձեր զավակների համար

Երեխայի համար չկա ավելի մեծ պաշտպանություն, քան մոր աղոթքը: Աստծուն ուղղված մոր  աղոթքը  կարող է հրաշքներ գործել:

«Հայր Աստված, ինձ արժանացրիր  լինել ընտանիքի մայր,  երեխաներ ունենալու շնորհ տվեցիր ինձ,  օգնիր ինձ, որ երբևէ չձանձրանամ երեխաներիս դաստիարակության գործում:

Քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, պահիր ու պահպանիր նրան հանուն Քո անվան:

Ներիր նրա բոլոր մեղքերը, դիր նրան  ճշմարիտ ուղու վրա, փրկիր նրա հոգին ու մարմինը տեսանելի ու անտեսանելի  բոլոր թշնամիներից, չար ուժերից, չարիքներից ու դժբախտություններից:
Թող նա ամեն տեղ լինի քո հովանու ներքո,  պաշտպանիր նրան մահաբեր հիվանդություններից,  աղետներից, ամեն տեսակ զենքից:

Խնդրում եմ Տեր, նրան հեռու պահիր  վնասակար սովորություններից և վշտից:

Բարեհաճ եղիր նրա աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրա հետ և պահպանի նրան չար ճանապարհից:

Խնդրում եմ Տեր, օրհնիր նրա ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան,  քանզի քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓