Իսկ հիշո՞ւմ եք՝ ինչպես էին ամեն առավոտ ջրով մաքրում երևանյան փողոցները, որքան լավ ժամանակներ էին. Տեսարան Պրոսպեկտից, 1982 թվական

Օրեր առաջ թերթում էի լուսանկարչական ալբոմը ու ձեռքս ընկավ մի հին լուսանկար: Ու ակամայից ընկա հուշերի գիրկը:

Մաքուր Երևանը դարձել է երազանք,  մաքրության հետ  հուշ է դարձել  նաև երևանյան տաք կոլորիտը:

Մեր սրտի քաղաքը  ինքնահոսի է մատնվել:

Հասկացա, որ դա պարզապես լուսանկար չէ,այդ լուսանկարի մեջ  մի ողջ կյանք կա, այդ լուսանկարում ամփոփված է մի ողջ կյանք:

Այստեղ ոչ միայն քաղաքի մաքրությունն է  ակնհայտ, այլ նաև մարդկանց  միանման բարի ժպիտներն ու իրար սիրող  երևանցիները, երբ ապրում էին հարևանի հոգսով, մեկը մեկով:

Հոգսեր, որ մարդկանց կապում էին իրար, այլ ոչ թե վանում մեկը մյուսից, որ ստիպում էին համախմբվել :

Իսկ այսօր մենք ապրում ենք վիրտուալ աշխարհում ու մարդկային հարաբերությունները մղվել են երրորդ միգուցե չորրորդ  պլան:

Երանի՜ ա յդ ժամանակները….

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo- ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓